×


Ջենիֆեր Լոպեսի ռոմանտիկ նշանադրության լուսանկարները

49-ամյա Ջենիֆեր Լոպեսն ու 43-ամյա նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը նշանադրվել են: Նախ, երգչուհին սոցցանցային իր էջում հրապարակեց ադամանդե մեծ քարով նշանադրության մատանին, սիրեցյալն էլ իր հերթին հետեւորդներին տեղեկացրեց, որ Լոպեսը համաձայնել է իր կինը դառնալ՝ «Նա ասել է՝ այո»:

Հետո արդեն հայտնի դարձավ, որ մարզիկն ամուսնության առաջարկն արել է Բահամյան կղզիներում համատեղ հանգստի ժամանակ: Լոպեսն օրեր անց միայն ինստագրամյան իր էջում հրապարակեց ծովափին տեղի ունեցած ռոմանտիկ առաջարկության լուսանկարները, որոնք էլ ներկայացնում ենք:


Նշենք, որ փորձագետները Լոպեսի նշանադրության մատանու արժեքը գնահատում են շուրջ 4,5 միլիոն դոլար:

BRAVO.am
Աղբյուրը՝ People.com

Կարդալ ավելին

Quality Sign BW