×


Ջորջ Քլունիին դավաճանում են կանայք, նա տառապում է անքնությամբ եւ միայնակ է

Հոլիվուդյան ամենանախանձելի ամուրիներից Ջորջ Քլունին իր կյանքից որոշ մանրամասներ է բացահայտել: Միլիոնատեր, հայտնի դերասան, կանանց սիրելի տղամարդկանցից մեկը… Կարծես թե Քլունին ունի այն ամենը, ինչ պետք է մարդուն երջանիկ լինելու համար: Սակայն “The Hollywood Reporter” պարբերականին տված հարցազրույցի ընթացքում Ջորջը խոստովանել է, որ իր կյանքը մղձավանջ է: 50-ամյա դերասանը հայտնել է, որ տառապում է անքնությամբ, միայնակ է, մշտական գլխացավեր ունի, կանայք իրեն դավաճանում են, իսկ ընկերները ` մոռանում:

Ջորջ Քլունին


Դժվար է այս ամենին հավատալ. Քլունին մշտապես մասնակցում է հոլիվուդյան ամենահայտնի միջոցառումներին` գեղեցիկ կանանց ուղեկցությամբ, բայց պարզվում է` ժամը 22:00-ին Ջորջն արդեն պառկած է անկողնում. “Հենց անջատում եմ հեռուստացույցը, ինձ սկսում են տարբեր մտքեր տանջել, բայց դե, հակառակ դեպքում էլ չես քնի: Գիշերը հինգ անգամ արթնանում եմ”:

Ջորջ Քլունին եւ Սթեյսի Քիբլերը


Թվում է, թե Քլունիի մտերիմ ընկերներն են Անջելինա Ջոլին, Բրեդ Փիթը, Մեթ Դեյմոնը, իսկ դերասանը հավատացնում է, որ միայնակ է. “Կարծում եմ` մարդիկ խաբում են` ասելով` երբեւէ միայնակ չեն զգացել: Ի դեպ, միայնակ եմ ինձ զգում հենց մարդաշատ վայրերում: Մենք ընկերներ ենք Բրեդի հետ, բայց ոչ մտերիմ: Երբեմն մոտոցիկլետ ենք վարում միասին, բայց արդեն մեկ տարի է, ինչ չեմ տեսել իրեն”:

Ջորջ Քլունին


Քլունին նաեւ խոստովանել է, որ անհաջողակ է հարաբերություններ ստեղծելու հարցում. ամուսնությունների հայտնի հակառակորդ է: Այժմ նա հանդիպում է Սթեյսի Քիբլերի հետ, սակայն այս հարաբերությունները չի մեկնաբանում: Ջորջը նաեւ հետեւյալն է ասել. “Երբեմն շատ եմ խմում: Սիրում եմ խմել ու չափն անցնում եմ… Հենց այդ պահին փորձում եմ կանգ առնել: Ես թմրամոլ չեմ, թեեւ կոկային փորձել եմ. թմրադեղերի հետ խնդիրներ չունեմ’’:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.eg.ru

Կարդալ ավելին

Quality Sign BW