Ջուսն այսօր նկարահանման հրապարակում է, բայց ոչ թե իր հերթական տեսահոլովակում, այլ կինոկատակերգությունում հանդես գալու առիթով: Երգչուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ ֆիլմում նկարահանվելու առաջարկը սիրով է ընդունել:
Ջուսը
“Սա ինձ համար լավ առիթ է, որպեսզի էներգիաս սպառեմ”,-նշել է նա` հավելելով, որ մարմնավորում է ինքն իրեն:).“Իհարկե, շատ ավելի գժական կերպար եմ ունենալու (ծիծաղում է -հեղ.): Ինչպես միշտ, ոճաբանս ինձ գժական սանրվածք է արել: Գնացել էի սիրունանալու...:)”:
Ջուսը ֆիլմի ստեղծագործական թիմի հետ պայմանավորվածություն ունի կատակերգությանը վերաբերող այլ մանրամասներ չբարձրաձայնել, միայն նշել է, որ իր կերպարն, ըստ սցենարի, հայտնվելու է էքստրեմալ իրավիճակներում.“Որպես իսկական արկածախնդիր, պետք է ապրեմ պահեր, որոնք իրական կյանքում չեմ ապրել. ինձ շպրտելու են, չգիտեմ` ինչեր են անելու…”:
Ջուսը
Երգչուհու խոսքով` կինոկատակերգության պրեմիերան նախատեսված է գարնանը:
Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ջուսի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: