×


Ջուսը փորձում է մեծացնել հետաքրքրությունը :)

Ջուսը հոկտեմբերի 1-ին կներկայացնի իր “1, Two, 3” երգի տեսահոլովակը, որի նկարահանումները տեղի են ունեցել նախորդ տարվա հոկտեմբերին: Պանկ ոճի աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի մեծացնելու նպատակով երգչուհին նախօրոք ֆոտոշարք է ներկայացրել, որի հեղինակը BRAVO.am-ի լուսանկարիչ Էմին Արիստակեսյանն է:

Ջուսը


Մեզ հետ զրույցում երգչուհին տեղեկացրել է, որ սա իր եւ Էմինի երկրորդ համագործակցությունն է.“Այս անգամ նա ինձ էքստրեմալ պայմաններում էր լուսանկարում` ավերակների վրա. մի քանի անգամ նույնիսկ քիչ էր մնում ցած ընկներ:)”:

Ջուսը


Ջուսի փոխանցմամբ` ֆոտոսեսիայի համար իր վարսահարդարումն արել է ոճաբան Սերժ Հարությունյանը, դիմահարդարումը` Քրիստինա Վահանյանը, իսկ կիրառված կաշվե աքսեսուարները ստեղծել է դիզայներ Արթուր Հարությունյանը.“Պանկ ոճին բնորոշ հագուստներն էլ ես եմ ընտրել` շեշտադրելով հիմնականում սեւը, մոխրագույնն ու արծաթագույնը”:

Ջուսը


Դե ինչ, առաջարկում ենք դիտել երգչուհու նոր ֆոտոշարքն ու սպասել, ինչպես Ջուսն  է ասում, Հայաստանում առաջին պանկ տեսահոլովակի պրեմիերային:):

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW