Ռազմիկ Ամյանը 2009 թվականին տարբեր մրցանակաբաշխություններում “Տարվա լավագույն երգչի” միանգամից 5 մրցանակ ստացավ, որից հետո երգչի անունն իր եւ պրոդյուսերի ցանկությամբ չի ընդգրկվում մրցանակաբաշխությունների անվանակարգերում: Նա տեւական ժամանակ է՝ հարցազրույցներով հանդես չի գալիս, էկրանին էլ, բացառությամբ տեսահոլովակների, հազվադեպ է երեւում: Այս երգչի պահանջարկը շարունակում է բարձր մնալ. գրեթե ամեն շաբաթ Ռազմիկը մեկնում է արտերկիր՝ տարբեր միջոցառումների մասնակցելու եւ մենահամերգների նպատակով, իսկ անձնագիրը փոխում է դեռ տարին չբոլորած` վիզաների մեծաքանակ լինելու պատճառով:):
Ռազմիկ Ամյանը
BRAVO.am-ի հետ ունեցած բացառիկ զրույցում Ռազմիկ Ամյանը խախտել է երկարատեւ լռությունն ու պատմել 2012-ին ունեցած ձեռքբերումների եւ ընտանիքի հետ անցկացրած օրերի մասին, իսկ իր պրոդյուսեր Արմին Մովսիսյանի հետ պատասխանել մի շարք “ինչո՞ւ”-ների:):
Միշտ գալիս է մի պահ, երբ շատ երեւալը կարող է ձանձրալի լինել: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Այն, ինչ հանդիսատեսը սպասում է ինձնից, փորձում եմ տալ:
Մրցանակները որքան հաճելի, նույնքան պարտավորեցնող են: Իմ եւ պրոդյուսերիս ցանկությամբ որոշ ժամանակ է՝ հրաժարվում եմ մասնակցել մրցանակաբաշխությունների:
Արմեն Մովսիսյան. Ցանկացած կոչումից առավել մեզ համար հանդիսատեսի ծափերն են, որոնք աշխատելու ուժ ու եռանդ են տալիս: Պատիվ ունենք մասնակցելու Եվրախորհրդի մշակույթի բաժնի կողմից կազմակերպվող “Երուսաղեմ” ծրագրին. Ռազմիկը Հայաստանից միակ երգիչն է, ով երբեւէ մասնակցել է այդ ծրագրին:
Յուրաքանչյուր երգչի համար հաջողության ամենամեծ գրավականը հանդիսատեսի հետ անկեղծ լինելն է: Վերջերս Գերմանիայում կայացած համերգներից մեկը նախատեսված 2 ժամի փոխարեն տեւել է 3 ժամ եւ 20 րոպե :):
Ռազմիկ Ամյանը
Ռազմիկ Ամյան. “Երգի միջոցով բողոքի ձայն եմ բարձրացնում”
Դեկտեմբերի 7-ին Եվրախորհրդի մշակույթի բաժնի կազմակերպած հերթական համերգ-միջոցառման ժամանակ երգեցի “Հորովել”-ը: Այն Արցախի բարբառով է, մտածում էինք, որ լեզվի հետ կարող է խնդիր լինել, բայց փառք Աստծո, ամեն ինչ լավ անցավ:
Այս ծրագրի շրջանակում փորձում ենք երգի միջոցով բողոքի ձայն բարձրացնել: Եղել են դեպքեր, երբ Թուրքիայի ներկայացուցչից երկու կատարում առաջ կամ հետո երգել եմ Հայոց ցեղասպանության հետ կապված երգեր՝ “Դլե յաման”, “Անին քանդողի տունը թող քանդվի” եւ այլն:
Արմեն Մովսիսյան.“Վայ-վայ”-ն ու “Թելիկ-մելիկ”-ը կրկին կրկնօրինակել են”
Վերջերս համացանցում հայտնվել է “Վայ-վայ”-ի կրկնօրինակման եւս մեկ տարբերակ: Այս անգամ այն կատարում է Աշխաբադից Նազիր Հաբիբով անուն-ազգանվամբ երգիչ: Վրացի մի երգիչ էլ կրկնօրինակել է “Թելիկ-մելիկ” երգը:
Ռազմիկ Ամյանը
Մենք նորմալ ենք վերաբերվում այս խնդրին, բայց լավ է, որ իրենք են նմանակում, ոչ թե մենք: Սա նշանակում է, որ երգերը սիրված են:
Ռազմիկ Ամյան. 2012-ին եղան շատ դեպքեր, երբ բոլորի հետ ես էլ ուրախացա ու տխրեցի մեր ազգի համար:
Շախմատի չեմպիոնների հաղթանակը, օլիմպիական մեդալները ինձ համար մեծ ուրախություն էին:
Մեծ ափսոսանք ապրեցի ու տխրեցի՝ իմանալով Էդուարդ Միրզոյանի եւ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մասին:
Կուզեմ, որ 2013-ին միայն լավ լուրեր լսենք, լավ ու բարի գործեր կատարվեն:
Ռազմիկ Ամյանը
Ընտանիքիս հետ անցկացրած յուրաքանչյուր պահն ինձ համար երջանիկ է: Սովորաբար նախընտրում եմ խոսել միայն ստեղծագործական կյանքից, կան բաներ, որ մնում են խիստ անձնական:
2012-ի ամենամեծ ձեռքբերումը երեխաներիս Դիսնեյլենդ տանելն ու նրանց հետ 10 օր առավոտից երեկո ժամանակ անցկացնելն է եղել: Այդ ընթացքում փորձեցի լիարժեք հանգիստ ունենալ ընտանիքիս հետ` նրանց տրամադրելով իրենց հասանելի ժամանակի մի քանի տոկոսը: Դիսնեյլենդում ես շատ էի եղել, նպատակս երեխաներիս այդ հաճույքը պարգեւելն էր. ամեն օր մի բան էինք ծրագրում եւ փորձում լիարժեք վայելել:
Նշանակալի օր էր նաեւ որդուս առաջին դասարան գնալը: Հնարավորության դեպքում օգնում եմ դասերը պատրաստել, հետաքրքիր խնդիրներ ենք լուծում, ինչը շատ լավ հիշողություններ է արթնանում իմ պատանեկությունից: Շատ ուրախ եմ, որ տեսնում եմ երեխայիս սովորելու ձգտումը:
Ռազմիկ Ամյանը որդու հետ Դիսնեյլենդում
Ընդհանրապես չեմ փորձում տղաներիս որեւէ բան պարտադրել, հատկապես երգի կամ արվեստի հետ կապված: Երբեւէ դեմ չեմ լինի նրանց ընտրած մասնագիտությանը, միայն ուրախ կլինեմ ու կփորձեմ օգնել: Վստահ եմ, որ սեփական ընտրությունը կարեւոր է կայացման հարցում:
Ընտանիքում երեխան շատ ցանկալի է: Երկու տղա ունեմ, աղջիկն էլ է պետք: Չեմ կարող ասել՝ մեր տանը երբ համալրում կլինի, բայց Աստծո կամոք, երբ լինի, բոլորիս շատ կուրախացնի:
Տոնածառը զարդարել եմ կնոջս ու երեխաներիս հետ: Զարդարանքում գերիշխող գույները սպիտակը, արծաթագույնն ու ոսկեգույնն են, իսկ նվերներն արդեն ճանապարհին են:):
Ռազմիկ Ամյանը որդիների հետ Դիսնեյլենդում
Ամանորը կդիմավորեմ Հայաստանում` աշխատանքային մթնոլորտում: Քանի որ տանը չեմ լինելու, որոշեցինք, որ ընտանիքս տոնը նշի արտերկրում ՝ անցկացնելով լիարժեք հանգիստ:
Մեզ համար առաջին տեղում Սուրբ Ծնունդն է, հետո Նոր տարին: Սովորաբար Սուրբ ծնունդն անցկացնում եմ ընտանեկան միջավայրում. այն ամենաընտանեկան տոնն է:
Օձի տարին բուռն աշխատանքային կլինի: Պրոդյուսերիս հետ որոշել ենք, որ շատ աշխատանք պետք է արվի. նոր ձայնասկավառակ կներկայացնենք, որի առաջին երգերից “Սիրել եմ, սիրում եմ, կսիրեմ”-ն արդեն հասցրել է սիրվել:):
Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը/Bravo.am/
Լուսանկարները` Ռազմիկ Ամյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: