“Սպիտակ”. այսպես է կոչվում “Ռեինկարնացիա”-ի նոր ձայնասկավառակը, որը ռեգգի-բենդի հնչեցրած երաժշտության սիրահարներին անվճար կբաժանվի մեկուկես տարի առաջ թողարկված “Աղ ու հաց”-ի պես:):
Ռոլանդ Գասպարյանը
Խմբի 4-րդ CD-ի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 1-ին` “EL Garden”-ում, որը գտնվում է Հաղթանակի զբոսայգու հարեւանությամբ` “Golden Palace’’ հյուրանոցի տարածքում: Ժամը 13:00-ից սկսած` երկրպագուներին հնարավորություն կընձեռվի 2 ժամ շփվել Ռոլանդ Գասպարյանի եւ մյուս երաժիշտների հետ, ինչպես նաեւ լուսանկարվել եւ ստանալ “Սպիտակ”-ի մակագրված օրինակները:
Հուլիսի 1-ին տեղի կունենա "Ռեինկարնացիա" խմբի "Սպիտակ" ձայնասկավառակի շնորհանդեսը
Ռեգգի-բենդի նոր ձայնասկավառակում տեղ գտած երգերի, ինչպես նաեւ շնորհանդեսի մանրամասներն ու լուսանկարները կներկայացնենք միջոցառումից հետո:):
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: