Ռոզի Ավետիսովան կարծում է՝ երբ սիրում է` գեղեցիկ է: Թե ինչ է սերը, ինչի է պատրաստ հանուն սիրո, ինչ պետք է անել մինչ ամուսնանալը եւ այլ հարցեր ստացել են դերասանուհու հետաքրքիր մեկնաբանությունները:
Սերն ամենաօգտակար թմրանյութն է:
Սեր առաջին հայացքից չկա, բայց սիրահարվել կարելի է:
Սիրահարվածները հաճախ նման են ապուշի, ով միայն բարի արարքի է ընդունակ:
Սիրո եղանակ չունեմ, թեեւ միշտ ձգտում ունեմ դեպի տաքը:
Ռոզի Ավետիսովան
Տղամարդու արտաքինում ինձ կարող են գրավել մատները. միշտ նայում եմ դրանց:
Վանում են անճաշակ կոշիկներն ու անմշակ խոսքը:
Կինը պետք է խելացի, ճկուն եւ հումորով վերաբերվի տղամարդու շատ արարքների:
Կյանքն առանց սիրո անհամ ճաշ է:
Երբ սիրում եմ՝ գեղեցիկ եմ:
Հանուն սիրո պատրաստ եմ մի քիչ համբերել:
Հուսամ` դերասան չի լինի ապագա ամուսինս:
Սիրած էակի կողքին արթնանալը բերկրանք է, եթե, իհարկե, քեզ սպասում է դեռ չզովացած սուրճը:
Սերը բոլոր գույներն ունի:
Ռոզի Ավետիսովան
Մինչ ամուսնանալը պետք է անպայման երկուսն էլ միմյանց շատ խմած տեսնեն:
Չգիտեմ` ինչ է նշանակում շուտ ամուսնանալ:
Առաջին համբույրը չհիշվող բան է:
Առաջին ժամադրությունը պետք է լինի տղայի ընտրած վայրում. դա շատ բան է ասում նրա տեսակի մասին:
Տղաներին դուր են գալիս իմ թարթիչները:
Կամուսնանամ, եթե... Կամուսնանամ:
Չեմ սիրում տղաների, ովքեր հումորից զուրկ են:
Բլից հարցերը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ռոզիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: