BRAVO.am-ն արդեն պատմել է “Reincarnation” ռեգգի-բենդի առաջին DVD-ի թողարկման եւ դրա առիթով տեղի ունեցող համերգների մասին: Այս անգամ խմբի վոկալիստին BRAVO.am-ը զանգահարել էր` ծննդյան տարեդարձը շնորհավորելու եւ հետաքրքրվելու, թե ում հետ եւ ինչպես է երեկ անցկացրել իր օրը:):
Ռոլանդ Գասպարյանը սիրելիի` Գայանե Հովհաննիսյանի հետ
Ռոլանդ Գասպարյանը հունիսի 12-ին դարձել է 27 տարեկան: Մեզ հետ զրույցում նա նշել է, որ ծննդյան օրն անցկացրել է միայն սիրելիի ընկերակցությամբ. “Վերջին ժամանակներս խուսափում եմ աղմկոտ ու մարդաշատ հավաքույթներից, այդ իսկ պատճառով նախընտրեցի ավելի հանգիստ մթնոլորտ ու միջավայր”:
Հոբելյարը ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ ամենատարբեր մարդկանցից. “Շատ ուրախ եմ, որ այդքան շատ են հիշողներն ու բարին ցանկացողները. շատ շնորհակալ եմ նրանց”:
Ռոլանդ Գասպարյանը սիրելիի` Գայանե Հովհաննիսյանի հետ
Նվերներ, ինչ խոսք, նույնպես եղել են, որոնց մասին ռեգգի-կատարողը չցանկացավ խոսել` պարզաբանելով, որ դրանք նյութական են եւ տեղ չունեն իր սրտում: Բայց մեզ հաջողվեց պարզել, որ շապիկները, որոնք զույգը կրում է ներկայացված լուսանկարներում, սիրելիի անակնկալն են Ռոլանդին:):
Ռոլանդ Գասպարյանը սիրելիի` Գայանե Հովհաննիսյանի հետ
BRAVO.am-ը Ռոլանդ Գասպարյանին մաղթում է երջանկություն ու ստեղծագործական նորանոր վերելքներ: Ռեգգի-խմբի երկրպագուներին էլ հիշեցնենք, որ “Reincarnation”-ը հուլիսի 1-ին եւ 2-ին համերգ է տալու “Stop” ակումբում:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ռոլանդ Գասպարյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: