“Reincarnation” բենդի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանն ու սիրելին` Գայանե Հովհաննիսյանը, օրեր առաջ են վերադարձել Երեւան: Զույգն իրենց ամառային հանգիստն է վայելել էկզոտիկ Շրի Լանկայում:
Ռոլանդ Գասպարյանը սիրելիի հետ
“Երկուսս էլ նման վայրերի սիրահար ենք, հետեւաբար որոշեցինք սկսել Շրի-Լանկայից: Հանգիստը շատ լավ է անցել, քանի որ շրջապատված էինք ընկերներով եւ լավ մարդկանցով”,-Bravo.am-ին ասել է վոկալիստը եւ հավելել, որ այնտեղ էլ անակնկալ է մատուցել Գայանեին` հանձնելով նշանադրության մատանին:
Ռոլանդ Գասպարյանը սիրելիի հետ
Խմբի երկրպագուները շուտով ուրախանալու առիթ կունենան: Ինչպես նշել է Ռոլանդը, հանգիստն, իսկապես, նպաստում է բուռն ստեղծագործական աշխատանքին:
Ռոլանդ Գասպարյանը սիրելիի հետ
“Նոր նախագծեր կան, որոնց փակագծերն առայժմ չեմ ուզում բացել: Կարեւորն այն է, որ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, իսկ մնացածը գործով ցույց կտամ”,- մեզ հետ զրույցում նշել է Ռոլանդը:
Bravo.am-ը շնորհավորում է գեղեցիկ զույգին, իսկ առաջիկայում կներկայացնենք Ռոլանդի ու Գայանեի սիրո պատմությունը:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ռոլանդ Գասպարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: