×


Ռուզաննա Անդրեասյանի մեկ օրը Սեւանի ափին :)

“Քամիներ” երգով հայտնի Ռուզաննա Անդրեասյանը մոտ երկու տարի ստեղծագործական դադարից հետո նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը կարող եք դիտել այստեղ:

Ռուզաննա Անդրեասյանը


“Հեյ, նա, նա”. այսպես է կոչվում երգչուհու նոր աշխատանքը, որի երաժշտության հեղինակը հենց ինքն է, խոսքերինը` Գոհար Գզոխյանը, միքսն ու մասթերինգն արել է Lazzaro-ն, իսկ գործիքավորումը Սերգեյ Հովհաննիսյանինն է:

Մեղեդային երգեր ներկայացնող Ռուզաննա Անդրեասյանն այս անգամ ավելի ռիթմիկ գործ է ընտրել, որի տեսահոլովակը նկարահանվել է Սեւանա լճի ափին.“Չնայած` եղանակն այնքան էլ բարենպաստ չէր, ամեն ինչ բարեհաջող եւ մեր պլանավորածի պես անցավ: Ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի հետ երկրորդ անգամ էի աշխատում, նա իր հետաքրքիր մտքերով կարողացավ ստանալ անհրաժեշտ տրամադրությունը: Օպերատորն էլ Արտյոմ Աբովյանն է”:

Ռուզաննա Անդրեասյանը


“Հեյ, նա, նա”-ն ամառային գույների մեջ է, ինչպես երգչուհին է BRAVO.am-ին պատմել, նկարահանել են մեկ օրում.“Աշխատել եմ մեծ ու շատ լավ թիմի հետ: Նշեմ, որ բեմադրող-նկարիչն Արսեն Նավասարդին է, իմ ոճով զբաղվել են վարսահարդար Լիլիթ Հակոբյանը, դիմահարդար Աշխեն Կոստանդյան, հագուստի ոճաբան Արփի Կոստանյանը: Գեղեցիկ պարի համար շնորհակալ եմ Մարիա Չանդիրյանին”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ռուզաննա Անդրեասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW