Աշխարհահռչակ ռոքեր, “Deep Purple” խմբի մեներգիչ Իէն Գիլանի ինքնաթիռը ժամեր առաջ վայրէջք է կատարել Հայաստանում: Անվանի երաժիշտը սեպտեմբերի 20-ին կմասնակցի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի հանդիսավոր բացմանը:
Ռոք-աստղ Իէն Գիլանը Երեւանում է
Ռոք-աստղը Երեւան է ժամանել կնոջ` Բրոնի, “Do Something” կազմակերպության գործադիր տնօրեն, “Rock Aid Armenia” նախագծի հեղինակ Ջոն Դիի եւ կանադացի Թիմ Իրվինգի ուղեկցությամբ: Վերջինս սեփական նախաձեռնությամբ երկու տարվա ընթացքում հավաքած երաժշտական գործիքներ է նվիրել Գյումրիի դպրոցին:
Ռոք-աստղ Իէն Գիլանը` տիկնոջ հետ
Աշխարհահռչակ երաժիշտը ողջունել է օդանավակայանում հավաքվածներին եւ կիսվել իր տպավորություններով.“Շատ ուրախ եմ կրկին գտնվել այստեղ: Հասցրել էի կարոտել ձեզ: Շնորհակալ եմ, որ սպասում էիք”:
Ռոք-աստղ Իէն Գիլանը Երեւանում է
Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարությունն իրականացվել է Մեդիամաքս-ի, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) եւ ավստրալիական “Do Something” կազմակերպության համատեղ նախագծի շրջանակում: Մանրամասները կարդացեք այստեղ:
Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: