Սամվել Թոփալյանը մարտի 3-ին պաշտոնապես լքեց ամուրիների շարքը:): “Գոյ” եւ Հենրիկ Մալյանի անվան թատրոնների դերասանի ու արդեն կնոջ` Սոնա Դավթյանի պսակադրության մասին BRAVO.am-ը պատմել է օրեր առաջ` խոստանալով նոր լուսանկարներ ներկայացնել, որոնք կարող եք դիտել այս հրապարակման մեջ:):
Սամվել Թոփալյանը եւ Սոնա Դավթյանն ամուսնացել են
“Այն համեմված էր հայկական ու ժամանակակից էլեմենտներով` զուռնա-դհոլից մինչեւ դիջեյ”,-մեզ հետ զրույցում ասել էր Սամվել Թոփալյանն, իսկ այսօր նա հավելել է հետեւյալը.“Ինձ համար ամենակարեւորն այն է, որ հարսանիքս անցավ ջերմ մթնոլորտում: Այդ օրն իմ կողքին էին ինձ հարազատ ու մտերիմ մարդիկ, ովքեր իսկապես ուրախացան: Եվ ոչ մի միջադեպ տեղի չունեցավ, որը կարող էր խաթարել մեր տոնը”:
Սամվել Թոփալյանը եւ Սոնա Դավթյանն ամուսնացել են
Նվերներն ու հարսանիքի հետ կապված այլ մանրամասներ համարելով խիստ անձնական` դրանց մասին նորապսակները չեն ցանկանում բարձրաձայնել, միայն նշել են, որ Ծաղկաձորում ունեցած հանգստից հետո վերադարձել են աշխատանքային առօրյային, ապրում են Սամվել Թոփալյանի ծնողների հետ.“Մեր ընտանիքում համերաշխություն է տիրում”:
Սամվել Թոփալյանի եւ Սոնա Դավթյանի հարսանիքին
Խոսելով մասնագիտական գործունեության մասին` դերասանը նշել է, որ երկու թատրոնի ներկայացումներում զբաղված լինելուց բացի, այժմ խաղում է նաեւ “Թատրոն 32”-ում. Սամվել Թոփալյանի եւ այլ մի քանի դերասանի մասնակցությամբ` Պարույր Սեւակի պոեզիայի հիման վրա ստեղծված թատերական կոմպոզիցիայի պրեմիերային BRAVO.am-ի անդրադարձը կարող եք կարդալ այստեղ:
Սամվել Թոփալյանը եւ Սոնա Դավթյանն ամուսնացել են
“Հանդիսատեսը շատ լավ ընդունեց, կարծում եմ, որ հավանել են”,-ասել է Սամվել Թոփալյանը` նշելով, որ սիրով է ընդունել ներկայացման բեմադրող ռեժիսոր Կարեն Բաբաջանյանի` “Թատրոն 32”-ում հանդես գալու հրավերը.“Համոզված էի, որ հետաքրքիր բան է ստացվելու: Կարենին ճանաչում եմ դեռ ուսանողական տարիներից. երկուսս էլ թատերական նույն դպրոցն ենք ավարտել` Արմեն Մազմանյանի կուրսը”:
Բազմազբաղ դերասանը, որը ժամանակին հանդես էր գալիս նաեւ հեռուստասերիալում եւ վարում էր Հ1-ի առավոտյան ծրագիրը, նշել է` հետաքրքիր առաջարկների դեպքում հնարավոր է` կրկին վերադառնա եթեր:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սամվել Թոփալյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: