Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններ Սամվել Դանիելյանի եւ Սիրանուշ Լազյանի ընտանիքը տասը տարեկան է: Հոբելյանն ամուսինները նշել են Եգիպտոսում, ուր նրանց տարել էր «Մերսեդես» ներկայացումը: Սիրանուշը BRAVO.am-ին պատմել է, որ մասնակցել են Կահիրեի միջազգային փառատոնին, նաեւ հանդես եկել հայ համայնքի առջեւ.«Բացի հյուրախաղերը, հասցրել ենք այցելել տեսարժան վայրեր եւ հանգստանալ»:
Սամվել Դանիելյանը եւ Սիրանուշ Լազյանը
Դերասանները որոշել էին իրենց համատեղ կյանքի 10 տարին նշանավորել պսակադրությամբ, քանի որ ամուսնանալիս սահմանափակվել էին միայն ՔԿԱԳ-ի (ԶԱԳՍ) արարողությամբ, սակայն ուղեւորությունը փոքր-ինչ խախտել է նրանց պլանները:
Սամվել Դանիելյանը եւ Սիրանուշ Լազյանը՝ Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
«Հոբելյանը նշեցինք հյուրանոցում. Սամվելն ինձ համար փոքրիկ նվեր էր պատրաստել, անակնկալ մատուցեց, միասին պարեցինք»,-ասել է Սիրանուշը եւ հավելել, որ ճամփորդության ընթացքում այցելել են Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցի.«Սրբազանն օրհնեց բոլորիս, եւ մի պահ մտքովս անցավ, որ կարելի է հենց այնտեղ էլ կազմակերպել մեր պսակի օրհնության արարողությունը: Այդպես էլ արեցինք, սակայն քանի որ մեր ամուսնական մատանիները մեզ մոտ չէին, կիսատ մնաց: Մյուս մասն էլ կանենք, երբ սրբազանը գա Երեւան: Նա այդպես ճիշտ համարեց, իսկ մենք շատ ենք կարեւորում պսակադրության արարողությունը»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: