×


Սարգիս Վիրաբյան.“Լավ կադրի համար մերկ աղջիկները պատրաստ էին թրջվել ու տանջվել:)”

“Nude Art” ոճում հանդես եկող լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանն  այս անգամ ռուս մոդելների է հավերժացրել բնության գրկում: Նա օրերս մեկ շաբաթով մեկնել էր Սոչի, որտեղ համատեղել է հանգիստն ու լուսանկարահանումները:

Լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանը


“Աղջիկներից մեկը կիսով չափ հայ էր, թեեւ հայերեն չէր հասկանում: Շատ թեթեւ ու հաճելի աշխատանքային ընթացք էր. մոդելներն իրենցից կախված ամեն ինչ անում էին, որ լավ արդյունք ստանանք: Լավ կադրի համար պատրաստ էին թրջվել ու տանջվել:)”,-մեզ հետ զրույցում պատմել է Սարգիսը:

Սարգիս Վիրաբյանի աշխատանքներից


Լուսանկարչի խոսքով` բացօթյա նկարահանումն իր բարդություններն ունի. “Ամենամեծ խնդիրը հարմար եւ ոչ մարդաշատ լողափ գտնելն էր: Սոչիում ծովափ չի մնացել, որ չուսումնասիրեմ. պարզեցի, որ այս քաղաքում նախորդ տարիներին նուդիստական լողափ է եղել: Փնտրում էի աչքից հեռու վայրեր եւ վաղ առավոտյան էքստրեմալ պայմաններում արագ լուսանկարում մերկ մոդելներին”:

Սարգիս Վիրաբյանի աշխատանքներից


Նոր ուսումնաշրջանում Սարգիս Վիրաբյանը կշարունակի դասավանդել սկսնակ լուսանկարիչներին, իսկ ազատ ժամանակն, իհարկե, կտրամադրի ֆոտոշարքեր ստեղծելուն:):

BRAVO.am
Լուսանկարները` Սարգիս Վիրաբյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW