×


Սարգիս Առաքելյանի “Արի”-ն՝ “ճաշակով 6/8” :)

Երգիչ Սարգիս Առաքելյանը նոր տեսահոլովակ է նկարահանել “Արի” երգի հիման վրա, որի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Արման Անտոնյանն է, գործիքավորումն արել է Բրդեն, ձայնագրությունը՝ “Դուետրո” ստուդիան, իսկ ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է:

“Փորձել ենք հնարավորինս ճաշակով 6/8 գործ անել”.Սարգիս Առաքելյան


“Երգը 6/8-ային է, բայց քանի որ վերջերս այս ոճի երգերը շատացել են, մենք այն նոր ձեւով կներկայացնենք` շեղվելով հայկական ավանդական ռաբիս ասվածից”,- BRAVO.am-ին ասել է երգի հեղինակ Արման Անտոնյանը:

Տեսահոլովակում նկարահանվել են “Ադրենալին” պարային խմբի աղջիկները: Մենեջերի փոխանցմամբ` սյուժեն համահունչ է երգին: “Վստահում եմ ռեժիսորին, որը նկարահանել է նաեւ իմ առաջին տեսահոլովակը: Փորձել ենք հնարավորինս ճաշակով 6/8 գործ անել”,- ասել է Սարգիս Առաքելյանը:

Սարգիս Առաքելյանի նոր տեսահոլովակի հերոսուհին


Երգիչը նշել է, որ հիմա նոր երգերի վրա է աշխատում, այս տարվա մեջ եւս մեկ տեսահոլովակ կնկարահանվի, իսկ “Արի”-ն պատրաստ կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սարգիս Առաքելյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW