BRAVO.am-ը «Շանթ»-ի «Ուրիշի հոգին» սերիալի երիտասարդ դերակատարներից Սեդա Շահնազարյանին անդրադառնալու առիթ ունեցել է: Տեւական դադարից հետո նա նկարահանվում է նոր սերիալում, որի մանրամասներն էլ առաջինը մեզ է պատմել՝ խոսելով նաեւ անձնական կյանքի եւ սիրելիի մասին:
Սեդա Շահնազարյանը՝ «Անուղղելիները» սերիալի նկարահանումներին
«Մինչ այս որեւէ նախագծում չէի նկարահանվում, քանի որ պարապում էի ընդունելության քննությունների համար: Եղել են առաջարկներ, որոնք մերժել եմ: Կային առաջարկներ էլ, որոնք չէի կարող մերժել, բայց, ցավոք, քասթինգը չանցա»,-նշել է Սեդան:
Այս տարի ավարտելով դպրոցը՝ նա ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժինը.«Անելիքներս շատ են: Պետք է առաջ գնալ ինչպես ուսման մեջ, այնպես էլ՝ կարիերայում»:
Գրիշա Աղախանյանը, Սեդա Շահնազարյանը եւ Անահիտ Կիրակոսյանը
«Անուղղելիները» սերիալում նկարահանվելու առաջարկը Սեդան միանգամից է ընդունել: Նա մարմնավորում է Մանեին, ով Գրիշա Աղախանյանի եւ Անահիտ Կիրակոսյանի դերակատարների աղջիկն է.«Կարելի է ասել՝ Մանեն ամեն ինչով նման է ինձ: Պարզապես շատ ավելի չափազանցված կերպար է. սոցցանցերում է անցկացնում իր ամբողջ ժամանակը, ապրում է սելֆիներ անելով: Նրա համար կարեւորը լայքերն ու մեկնաբանություններն են, ինչպես նաեւ իր տեսքը»:
Խաղընկերների մասին խոսելիս նա նշել է.«Ես պարզապես երջանիկ եմ, որ սերիալում ծնողներս Գրիշա Աղախանյանն ու Անահիտ Կիրակոսյանն են: Երկուսն էլ շատ դրական եւ համբերատար մարդիկ են, եւ եթե տեքստի հետ կապված խնդիրներ եմ ունենում, համբերատար սպասում են մինչեւ հավաքվեմ եւ կերպարի մեջ մտնեմ»:
Սեդա Շահնազարյանն՝ ընկերոջ հետ
Անդրադառնալով սիրելիի հետ հարաբերություններին՝ Սեդան ասել է.«Մեզ մոտ ամեն ինչ չափից ավելի լավ է: Ուրախ եմ, որ նրա կողմից նկարահանվելու հետ կապված արգելքներ չկան: Ամեն օր հանդիպում ենք, միասին լավ ժամանակ անցկացնում, իսկ առաջիկայում ծրագրում ենք հանգստի մեկնել»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սեդայի անձնական արխիվից եւ «Շանթ»-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: