×


Cayenne Electric-ը ներկայացնում է ապագայի Porsche-ի սրահը

Cayenne Electric-ը նորովի է սահմանում սրահի ինտերիերի գաղափարը. ավելի շատ հարմարավետություն, անհատականացման ավելի մեծ հնարավորություններ եւ կառավարման նոր թվային հայեցակարգ՝ Porsche-ում երբեւէ տեղադրված ամենամեծ էկրանով: 

Cayenne Electric-ը սրահը վերածում է տպավորությունների տարածքի՝ միավորելով Porsche-ի սպորտային ԴՆԹ-ն եւ թվային նորարարությունները։ Նրա «սիրտը» նոր Flow Display-ն է՝ Porsche-ում երբեւէ տեղադրված ամենամեծ էկրանը։ Լինելով նրբագեղորեն կորացված, մեկ ամբողջությամբ ինտեգրված եւ ինտուիտիվ կառավարվող՝ այն սահմանում է նոր չափանիշներ։ Հարմարավետության նոր գործառույթները, ինչպիսիք են էլեկտրակարգավորվող հետեւի նստատեղերը, մակերեսների տաքացումը եւ Mood Modes ռեժիմները, զգալիորեն բարելավում են ուղեւորությունից ստացվող տպավորությունները։ Միեւնույն ժամանակ գույների, նյութերի եւ ընդգծող դետալների ընդլայնված ընտրությունը գրեթե անսահման հնարավորություններ է բացում անհատականացման համար։ 

«Մեր նպատակն էր Cayenne-ի բնորոշ հատկանիշները եւ նոր էկրանային մակերեսները միավորել Porsche Digital Interaction հայեցակարգի հնարավորությունների հետ՝ ստեղծելով մեկ ամբողջական ներդաշնակ փաթեթ։ Այնպիսին, որը կլինի նորարարական, առաջադեմ եւ բոլոր մանրուքներով մտածված փաթեթ», - ասում է Style Porsche-ի սրահի դիզայնի գծով տնօրեն Մարկուս Աուերբախը: 

Ավելի մեծ հարմարավետություն վարորդի եւ ուղեւորների համար

Cayenne Electric-ի բոլոր ուղեւորները ստանում են զգալիորեն ավելի շատ տարածություն եւ հարմարավետություն ապահովող գործառույթներ։ Էլեկտրական կարգավորմամբ հետեւի նստատեղերը ներառված են ստանդարտ լրակազմում եւ թույլ են տալիս փոփոխել դիրքը՝ առավելագույն հարմար ռեժիմից մինչեւ ամբողջությամբ ծալված։ Նոր Mood Modes ռեժիմները սինխրոնիզացնում են լուսավորությունը, կլիման, ձայնային համակարգը եւ նստատեղերի ֆունկցիաները՝ ստեղծելով տարատեսակ յուրահատուկ մթնոլորտներ՝ հանգստավետության, կենտրոնացման կամ դինամիկ վարումից ստացվող հույզերի ուժեղացման համար։


Տեղաշարժվող համայնապատկերային տանիքը՝ Variable Light Control համակարգով, ուժեղացնում է ընդարձակ տարածության զգացողությունը։ Սա ամենախոշոր ապակեպատ տանիքն է, որ երբեւէ տեղադրվել է Porsche-ում։ Առջեւի մասը բացվում է ինչպես դասական լյուկը, իսկ ամբողջ մակերեսը կարող է փոխել թափանցիկությունը՝ «Clear»-ից մինչեւ «Matte»՝ շնորհիվ էլեկտրոնային կառավարմամբ հեղուկբյուրեղային թաղանթի։ Հավելյալ հասանելի են երկու կիսաթափանցիկ ռեժիմներ՝ «Semi» (40%) եւ «Bold» (60%)։

Եվս մեկ առանձնահատկություն է նոր մակերեսների տաքացումը, որն ապահովում է ոչ միայն նստատեղերի, այլեւ շփման մեծ գոտիների՝ արմնկակալների եւ դռների վահանակների տաքացումը։ Դրա շնորհիվ սրահում ստեղծվում է հարմարավետ մթնոլորտ՝ ավելի մեծ էներգաարդյունավետության եւ համաչափության պարագայում, քան տաք օդով ավանդական ջեռուցման դեպքում է։ Հարմարավետությունն ամբողջացվում է թույլ եւ հաղորդակցման լուսավորության շնորհիվ։

Անհատական Cayenne․ անհատականացման եզակի հնարավորություններ

Ոչ մի Cayenne նախկինում չի ունեցել այնքան լայն կազմաձեւման հնարավորություններ, որքան նոր էլեկտրական տարբերակը։ Հասանելի են սրահի 13 գունային համադրություններ, ինչպես նաեւ 4 սրահի հարդարման փաթեթ եւ 5 ակցենտային փաթեթ։ Սա թույլ է տալիս ստեղծել գրեթե անսահմանափակ տարբերակներ՝ զուսպ էլեգանտությունից մինչեւ ընդգծված սպորտային ոճ։

Porsche-ն նաեւ մշակել է նոր նյութեր․ բացի դասական կաշվից, այժմ առաջարկվում են նորահայտ երանգներ՝ Magnesium Grey, Lavender եւ Sage Grey։ Առանց կաշվի սրահ նախընտրող հաճախորդների համար հասանելի է Race-Tex ինտերիերը՝ Pepita գործվածքային տպագրությամբ, ինչը հարգանքի տուրք է Porsche-ի կուլտային դիզայններին:


Դեկորատիվ ներդիրների եւ ընդգծող դետալների լայն ընտրանին հնարավորություն է տալիս կատարելապես համադրել նյութերն ու գույները՝ ընտրված ինտերիերի ոճի հետ։ Հակադիր դարձակարերն ու ներդաշնակ գունային շեշտադրումները սրահին հաղորդում են լրացուցիչ անհատականություն եւ բացառիկություն։

Բացի Porsche Exclusive Manufaktur-ի միջոցով անհատականացման հնարավորություններից, հաճախորդները կարող են իրագործել իրենց յուրօրինակ տեսլականը՝ նույնիսկ մեկ օրինակով, Sonderwunsch ծրագրի միջոցով։ Այսպիսով, Cayenne Electric-ն առաջարկում է անհատականացման այնպիսի մակարդակ, որը նախկինում երբեք հասանելի չէր Porsche-ի ոչ մի ամենագնացի։

Flow Display․ թվային նորարարություն Cayenne Electric-ում

Նոր Porsche Digital Interaction պատկերման եւ կառավարման հայեցակարգը դարձել է կարեւոր հանգրվան թվայնացման գործընթացում։ Նրա կենտրոնը Flow Display-ն է՝ կորացված OLED էկրանը, որը սահուն կերպով անցնում է կատարում կենտրոնական վահանակին՝ ստեղծելով կառավարման եզակի ձեւաչափ։ Լրացուցիչ էկրանների հետ միասին այն ձեւավորում է Porsche-ի պատմության ընթացքում ստեղծված ամենամեծ թվային մակերեսը։

Ամբողջապես թվային սարքավորումների վահանակը՝ 14,25 դյույմանոց OLED էկրանով, հստակ պատկերում է հզորության ինդիկատորի տվյալները, ինչպես նաեւ նավիգացիային, օժանդակ գործառույթներին եւ մուլտիմեդիային վերաբերող տեղեկությունները։ Ուղեւորի համար նախատեսված ընտրանքային 14,9 դյույմանոց էկրանը հնարավորություն է տալիս կառավարելու հավելվածները եւ դիտելու տեսանյութեր անգամ ընթացքի ժամանակ՝ առանց վարորդին շեղելու։ Առաջին անգամ Cayenne Electric-ը հասանելի է պրոյեկցիոն էկրանով՝ ընդլայնված իրականության տեխնոլոգիայի կիրառմամբ, որը նավիգացիոն նշանները եւ երթեւեկության հուշումները ցույց է տալիս 87 դյույմանոց պատկերի արդյունավետ չափով՝ հենց ճանապարհի վրա։


«Էկրանների թվային բովանդակության ստեղծման ժամանակ մեր նպատակն էր վարորդի եւ սպորտային ավտոմեքենայի միջեւ ձեւավորվել ավելի խոր եւ հուզական կապ»,- ասում է Style Porsche-ի Driver Experience բաժնի տնօրեն Իվո վան Հուլտենը։

Կարգավորվող վիջեթները կառավարումը դարձնում են ինտուիտիվ։ Նոր Themes App-ի օգնությամբ հնարավոր է փոխել բոլոր էկրանների գունային ձեւավորումը։ Հասանելի է հինգ նախապես կարգավորված սխեմա, որոնք փոխում են Flow Display-ի, սարքավորումների վահանակի եւ մյուս էկրանների արտաքին տեսքը։ Այսպիսով, թվային ինտերֆեյսն ինքնին դառնում է դիզայնի տարր՝ լրացնելով նյութերի եւ գույների ավանդական ընտրությունը։

Ձայնային օգնական՝ արհեստական բանականությամբ. Cayenne-ը որպես զրուցակից

Հոսքային ծառայությունների եւ խաղերի գործառույթների լայն ընտրանին Cayenne Electric-ում թվային փորձառությունը բարձրացնում են նոր մակարդակի։ Առանձնակի ուշադրության է արժանի ԱԲ հիմքով ձայնային օգնականը․ նա հասկանում է բարդ հրահանգներն ու ինքնակա ճշգրտումները՝ առանց ակտիվացնող բառը կրկնելու անհրաժեշտության։

Voice Pilot-ը կառավարում է հարմարավետության գործառույթները՝ կլիման, նստատեղերի տաքացումը, թույլ լուսավորությունը եւ Mood Modes-ը՝ պարզ ձայնային հրամաններով։ Այն ընկալում է նաեւ բնական խոսքով ասված հասցեները, հետաքրքիր վայրերը եւ տեղեկությունները երթեւեկության մասին, նչպես նաեւ ըստ պահանջի նվագարկում է մեդիա-բովանդակությունը, ներառյալ՝ հոսքային ծառայություններն ու ռադիոկայանները։


Նոր Porsche Digital Key-ի օգնությամբ սմարթֆոններն ու խելացի ժամացույցները կարող են օգտագործվել որպես բանալի։ UWB տեխնոլոգիայի շնորհիվ ավտոմեքենան ավտոմատ կերպով ճանաչում է սարքը եւ բացում կամ արգելափակում է դռները՝ տիրոջ մոտենալու կամ հեռանալու դեպքում։ Թվային բանալին հնարավոր է պահպանել Wallet հավելվածում եւ կիսվել մինչեւ յոթ լրացուցիչ օգտատերերի հետ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW