Շոումեն, հումորիստ եւ հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանն ու կինը Հայաստանում են: Այդ մասին առաջին հերթին տեղեկանում ենք Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանի ինստագրամյան հրապարակումներից:
Նա իր գրառումներով եւ լուսանկարներով յուրահատուկ կերպով է բացահայտում ամուսնու հայրենիքն ու իր սերն արտահայտում: Մի քանի օրվա ընթացքում զույգը հասցրել է համեղ սնվել, վայելել աշնանային արեւի ջերմությունը, լինել Գառնիում ու Հաղարծինում:
Գառնիում Մարտիրոսյաններին ընկերակցել են նաեւ Արամեն ու Աննա Թովմասյանը:
«Հայաստանում հաճելին օգտակարի հետ համատեղել նշանակում է ճաշել իմ սիրելի ռեստորանում ու այցելել անտիկ ճարտարապետության գլուխգործոց Գառնիի տաճար»,- գրել է Լեւինա-Մարտիրոսյանը:
Հայաստանում նրա ամենասիրելի վայրերից մեկը 10-րդ դարում կառուցված Հաղարծնի վանական համալիրն է. «Ամեն տարի գալիս եմ այս վանք: Իմ հոգին հանգստանում եւ ուժ է ստանում այստեղ: Ի դեպ, ծիրանի գաթան ու իմ սիրելի բուսական թեյն այստեղ ամենահամեղն են»:
Посмотреть эту публикацию в Instagram


×
4,252





