×


Սերիալային դերասանուհի Լիա Զախարյանը գտել է հարազատ քրոջը :)

Լիա Զախարյանի քույրը` Միլենան, սերիալային դերասանուհուն մինչ իրական կյանքում հանդիպելը տեսել է “Եռաչափ սեր” հեռուստանախագծի շրջանակում, իսկ ծանոթացել են ընդամենը երկու ամիս առաջ: Թե ինչպես է պատահել, որ քույրերն  իրար մինչ այս չեն ճանաչել, BRAVO.am-ին պատմել է հենց Լիան:

Լիա Զախարյանը


“Ծնողներս ամուսնալուծվել են մինչ իմ ծնվելը, եւ կապը հայրիկիս հարազատության հետ ընդհատումներով է եղել: Երբ արդեն հասունացա, որոշեցի վերականգնել հարաբերություններս: 19 տարեկանում, իմ մեջ ուժ հավաքելով, գնացի հայրիկիս տուն` աստիճանաբար վերականգնելով կորցրած կապը”,-անկեղծացել է նա` հավելելով.“Իսկ երբ իմացա, որ հարազատ քույր ունեմ, շատ ուրախացա”:

Լիա Զախարյանը քույրիկի` Միլենայի հետ


Լիա Զախարյանի խոսքով` մայրը չի խոչընդոտել իր` հոր եւ վերջինիս բարեկամների հետ շփմանը: Սերիալային դերասանուհին ծանոթացել է նաեւ հորաքույրների ու հորեղբոր ընտանիքի հետ:

Լիա Զախարյանը


20-ամյա աղջնակը շատ նմանություններ է տեսնում ինչպես իր ու հայրիկի, այնպես էլ իր եւ քրոջ միջեւ.“Արտաքնապես նման եմ պապայիս: Բացի այդ, նա էլ է արագախոս, նպատակասլաց, ուշադիր ու մաքրասեր: Քույրս էլ ինձ պես կլոր թուշիկներով է: Երբ խոսում է, ինչ-որ բան պատմում, անմիջապես ինձ եմ հիշում մանկության տարիներին”,-ասել է Լիան ու նշել, որ շատ են կապվել քույրիկներով, լավ են հասկանում միմյանց ու հաճախ են միասին ժամանակ անցկացնում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մերի Հակոբյանի եւ Լիա Զախարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW