×


Սեքսը «ԿԱՐՄԻՐ» օրերին

Մենստրուալ ցիկլերն այնքան շատ են կամայական զույգի կյանքում, որ դրանց նկատմամբ անտարբեր մնալ չի լինում: Կանանց մեծ մասի համար դրանք ցավի, տարբեր անհարմարությունների ու ընդհուպ մինչեւ սգո օրեր են: Իսկ մի աղջիկ էլ, օրինակ, վերջերս ասաց, որ իր համար դրանք գրեթե տոնական օրեր են. նա իրեն ընդգծված կանացի, գեղեցիկ ու սեռաակտիվ է զգում այդ օրերին: Փաստորեն, լինում են մարդիկ, որ նույնիսկ նման «լիմոնային» օրերից տոն ու լիմոնադ են ստանում ու վայելում:

Իսկ տղամարդիկ լրիվ այլ խմբերի են բաժանվում բեղունությունն ապացուցող, բայց շարքից հանող այդ օրերին: Մի մասն այնպես է խորշում կնոջից, որ քիչ է մնում՝ 2 մետր հեռավորության վրա ապրի նրա շուրջ (ինչն, ի դեպ, շատ տհաճ է. սա` որպես տեղեկատվություն տղամարդկանց համար), տղամարդկանց մի ստվար զանգված էլ այդ օրերը դրամատիկ ու ողբերգական է տանում, քանզի զրկվում է սեքսից ու սկսում համոզել (սա նախորդից էլ ավելի տհաճ է ու նման «ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»-ին գրեթե բառացի): Առաջարկում եմ քչփորել կարմիր օրերի հետ կապված ամեն ինչ` վնասներից մինչեւ միֆեր ու կանոններ:

Մի շարք «չի կարելի»-ներ

Գինեկոլոգները հստակ հորդորում են չզբաղվել սեքսով արյունալի օրերին: Ինչո՞ւ.

*Այդ ժամանակահատվածում կինն ու նրա ներքին սեռօրգանները ծայրահեղ խոցելի են, այդպիսով բարձր են տարբեր բորբոքումների ռիսկերը: Մենստրուալ ցիկլի օրերին արգանդի վզիկը բացվում է, եւ սեքսի ընթացքում արտաքին սեռօրգանների միկրոֆլորաներից մասնիկներն արգանդ են սողոսկում: Միայն փայլուն իմունիտետի ու արգանդի վզիկի պաթոլոգիաների բացակայության դեպքում է (իսկ այդպիսիք մեր օրերում հազվագյուտ են) հնարավոր առողջության համար բարեհաջող ելք սեքսից հետո:
* Եթե կինն ունի բորբոքային պրոցեսներ, օրինակ՝ վզիկի էրոզիա, կրկնվող ցիստիտ, թութք, եւ (կամ) եթե նա չի պահպանում հիգիենայի տարրական կանոնները մենստրուացիայի ընթացքում, սեքսը կարող է ողբերգական հետեւանքներ թողնել:
*Հղիության հավանականությունը շատ ցածր է: Գինեկոլոգները մենստրուացիան նույնիսկ անվանում են «չկայացած հղիության լաց», այսինքն՝ ցիկլն ինքնին խոսում է այն մասին, որ հղիություն չկա: Բայց պատահում են ֆիզիոլոգիական կազուսներ, երբ ձվազատումը 14-15-րդ օրվա փոխարեն ավելի ուշ՝ 25-26-րդ օրերին է կատարվում, մեսնտրուացիան սկսվում է 28-րդ օրը, հենց առաջին օրն էլ՝ սեքսը: Այս դեպքում հղիանալու ռիսկը մեծ չէ, բայց հավանականություն, այնուամենայնիվ, կա: Բացի այդ, հիշենք, որ սերմնաբջիջը կնոջ օրգանիզմում կարող է ապրել տասնյակ ժամեր շարունակ ու հղիացնել այդ ընթացքում:

3 միֆ սեքս-ցիկլ զուգակցման մասին

1.Մենստրուացիայի ժամանակ լիբիդոն ցածր մակարդակի վրա է:


Իրականում, սա շատ անհատական է: Որոշ կանանց մոտ այս օրերն ընթանում են ցավերով, թուլությամբ, քնկոտությամբ ու կծկումներով, ու նրանց համար իրոք շատ բարդ է սեքսի մասին նույնիսկ մտածելը: Իսկ ոմանց համար էլ ցիկլը ուժերի կուտակում, լիբիդոյի բարձրացում է բերում: Ու սա բնականոն է:

2.Մենստրուալ ցիկլի ժամանակ սեքսն ուժեղացնում է ցավը:

Իրականում, ամեն ինչ ճիշտ հակառակն է: Նախ, ինչպես նշվեց վերեւում, որոշ կանանց լիբիդոն բարձրանում է, հետո հեշտոցում արյան առկայությունը խոնավություն է ապահովում: Եվ վերջապես, օրգազմի ժամանակ արգանդի կրճատումն ակտիվացնում է մենստրուալ արտադրությունն ու արգանդից այդ ողջ հեղուկի արտազատումը: Իսկ այս ամենը թուլացնում է ցավի զգացողությունը:

3.Կարմիր օրերի ընթացքում սեքսն ազդում է ձվազատման սկսվելու ու ցիկլի տեւողության վրա:


Օրգազմի ժամանակ արգանդի կծկումներն իրոք կարող են ցիկլի ավարտն արագացնել: Բացի այդ, էնդոմետրիումի մեռուկացած բջիջների շերտազատումն արագացնում են նաեւ տղամարդու սերմնանյութի մեջ պարունակվող, արյունատար անոթների վրա ազդող պրոստագլանդինները: Չի բացառվում նաեւ հակառակ գործընթացը. եթե արնահոսության նկատմամբ հակում կա,  գրգռված վիճակում դեպի սեռօրգաններն արյան հոսքը կարող է երկարացնել ցիկլի տեւողությունը կամ հանգեցնել լիակատար արնահոսության:
Այսքանը թվելուց հետո, ինչ խոսք, պետք է հիշենք, որ կարմիր օրերին սեքսով զբաղվել-չզբաղվելու որոշումը կայացնում է կինը միանձնյա: Ու ոչինչ հնարավոր չէ բացառել: Ըստ այդմ՝ պետք է զինվել անվտանգության կանոններով:

Կանոն 1. Հիգիենա, հիգիենա, եւս մեկ անգամ հիգիենա: Մինչեւ սեքսն ու սեքսից հետո պետք է լվացումներ կատարել: Գինեկոլոգները կարծում են, որ ընդունելի է նաեւ հեշտոցի ներլվացումը, ինչը թույլ կտա գոնե ժամանակավորապես ազատել հեշտոցն արյունից: Պետք է միայն հիշել, որ այս պրոցեդուրան մաքրում է հեշտոցն ինչպես արյունից, այնպես էլ միկրոֆլորայից՝ դրանով իսկ խաթարելով բնական զարգացումը:

Կանոն 2. Ամենափրկիչ պահպանակ: Այն պարտադիր է: Առանց այլեւայլության: Պահպանակը պաշտպանում է տղամարդուն հեշտոցում հնարավոր պաթոգեն միկրոֆլորայից եւ հակառակը: Սակայն պահպանակը չի պաշտպանում կնոջը սեփական սեռական համակարգում առկա հիվանդագին վիճակի բարդացումից: Օրինակ, սովորական բորբոքային գործընթացից կարող է էնդոմետրիտ զարգանալ: 

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW