Նախկինում որպես երգչուհի ներկայացող Սիդնին ապրիլի 20-ին ամուսնացել է: Նորահարսիկն իր կյանքի կարեւորագույն իրադարձության մանրամասներն ու լուսանկարները վստահել է BRAVO.am-ին՝ խոսելով նաեւ երգարվեստում չլինելու պատճառների ու ներկա զբաղվածության մասին:
Սիդնի Գրիգորյանն՝ ամուսնու հետ
Նրա ընտրյալը մոսկվաբնակ Ցոլակն է.«Ամուսինս ինձ մոտ է եկել հրաշքների աշխարհից:): Վեց ամիս առաջ ենք ծանոթացել, այն էլ՝ շատ պատահական՝ սոցիալական ցանցերից մեկի միջոցով»,-պատմել է Սիդնին:
Զույգը հայկական ավանդական հարսանիք է կազմակերպել Հայաստանում՝ պսակադրվելով Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Նրանք որոշել են հայրենիքում ապրել, սակայն չեն բացառում հետագայում Մոսկվա տեղափոխվելը:
Սիդնի Գրիգորյանն՝ ամուսնու հետ
Հարսանիքի ժամանակ Սիդնին անակնկալ է մատուցել սիրելիին՝ կատարելով Քրիստինե Պեպելյանի «Շնորհակալ եմ» երգը: Տեսանյութը կարող եք դիտել ստորեւ:
Խոսելով երգարվեստում չլինելու պատճառների մասին՝ նա նշել է.«Այդ ոլորտում ինձ այնքան էլ լավ չէի զգում: Ճիշտ է՝ երգել շատ եմ սիրում, բայց շոու-բիզնեսի շրջապատը, մթնոլորտը ինձ համար չէին: Այժմ չեմ դժգոհում, քանի որ զբաղվում եմ սիրածս գործով՝ տատուի մասնագետ եմ եւ դիմահարդար, ունեմ սեփական գեղեցկության սրահ»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Խուրշուդյանի եւ Սիդնիի արխիվից


×
24,104





