×


Սիլվա Հակոբյանը նոր պաշտոն ունի :)

Հակոբյանների ընտանիքը ուրախանալու մեծ առիթ ունի: Սիլվա Հակոբյանը “Ֆեյսբուք”-ի իր պաշտոնական էջում հայտնել է, որ եղբայրը` Էդգարը, որը հանդիսանում է նաեւ իր երգերի գործիքավորողն ու երաժշտության հեղինակը, հայր է դարձել:

Սիլվա Հակոբյանը


“Օրս սկսվեց բարի լուրով: Այսօրվանից ես ստանձնեցի եւս մեկ պաշտոն` հորաքույր:): Մեր Լիկան ծնվեց, եւ մեր տունը կրկին լցվեց մանկան ճիչով։ Մեր երջանկությունն անբացատրելի է”,-գրել է երգչուհին:

Սիլվա Հակոբյանի` հայրիկի եւ եղբոր հետ


Սիլվա Հակոբյանի խոսքով` միայն երեխաները կարող են իմաստավորել մեր կյանքն ու լիարժեք դարձնել.“Շնորհավորում եմ իմ սիրելի եղբորս ու հարսիկիս. թող Լիկաս ձեր տունը լցնի միայն սիրով ու երջանկությամբ”:

BRAVO.am
Լուսանկարները` Սիլվա Հակոբյանի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW