×


Սիրուշո.“Չեմ կարող նկարագրել, թե ինչ կատարվեց ինձ հետ”

Այսօր` մայիսի 27-ին, տեղի կունենա “World Music Awards 2014”-ը. մրցանակաբաշխություն, որի “Լավագույն երգչուհի, երգ եւ տեսահոլովակ” անվանակարգերում նոմինացվել էր նաեւ մեր հայրենակցուհի Սիրուշոն: Երգչուհին թեմային վերաբերող գրառում է կատարել իր “ֆեյսբուքյան” էջում, որն էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Սիրուշոն


“Մի օր շնորհավորական նամակ ստացանք մեր արտասահմանյան գործընկերներից մեկից՝  “World Music Awards”-ի պաշտոնական կայքի հղումով: Չեմ կարող նկարագրել, թե ինչ կատարվեց ինձ հետ: Սա ավելին էր, քան անձնական նվաճում, սա նշանակում էր, որ կարողացել ենք կոտրել մի հսկայական պատ, որը միշտ եղել է մեր եւ համաշխարհային նմանատիպ միջոցառումների միջեւ: Ինձ համար կարեւոր է նաեւ այն, որ նոմինացվել եմ հայալեզու երգով:

Սիրուշոն


Այս մեծամասշտաբ միջոցառմանը մրցանակ ստանալու ակնկալիք, իհարկե, չեմ կարող ունենալ: Նոմինացված լինելն ինձ համար արդեն ամենաանսպասելի եւ հաճելի հաղթանակն է: Ավելի մեծ հաղթանակ էր այն աջակցությունը, որը տեսա իմ հայրենակիցների կողմից. այդ համախմբվածությունը մեր ազգային առանձնահատկություններից իմ ամենասիրելին է:

Շնորհակալ եմ այդքան տարածելու եւ քվեարկելու համար: Հուսով եմ, որ մեր ակտիվությունը կստիպի այս համաշխարհային միջոցառմանը եւ նմանատիպ միջոցառումներին մեր երկրի հանդեպ ավելի ուշադիր լինել, ընդունել մեր մրցունակությունը եւ ավելի հաճախ ներգրավել հայ արտիստներին: Իսկ ես կփորձեմ ավելի շատ աշխատել, որպեսզի նորից ընդգրկվեմ նոմինանտների շարքում եւ ավելի կայուն դիրք ունենամ”,-նշել է նա:

BRAVO.am
Լուսանկարները` Սիրուշոյի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW