Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքում հայ հանդիսատեսի համար առանձնակի հետաքրքրություն էր առաջացրել “Արամ Խաչատրյան” համերգասրահում կազմակերպված համերգը, որի ընթացքում ելույթ են ունեցել Սիրուշոն, Հասմիկ Կարապետյանը, Էմմին, Վարդան Բադալյանը, Մարտին Մկրտչյանը եւ Անգելինա Գասպարյանը:
Վարդան Բադալյանը, Հասմիկ Կարապետյանը եւ Շանթ Կիրմիզյանը
Երեկոյի հանդիսավարը երիտասարդ երգիչ Գրիգոր Կյոկչյանն էր, որը նոր պաշտոնում իրեն հրաշալի էր զգում, բայց, իհարկե, նաեւ երաժշտական կատարում նվիրեց գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին.“Ինձ շատ թանկ մարդկանց վաղ առավոտյան եմ շնորհավորել, քանի որ ծանրաբեռնված օր էր սպասվում: Ուզում եմ, որ մեր կանայք եւ աղջիկները պարզ, անմիջական եւ դրական լինեն, քանի որ տղամարդիկ նրանց հենց այդպիսին են սիրում”,-BRAVO.am-ին ասաց նա:
Վիկա Մարտիրոսյանը եւ Էմմին
Էմմին “Ամարաս”-ի պարուհիների հետ հանդիսատեսին նախ “Ծիածան” նվիրեց, հետո ներկայացրեց իր նոր` “Սիրելով հեռանում եմ” երգը: Երգչուհին մեզ հետ զրույցում նշեց, որ առավոտյան մայրիկին ծաղկեփնջով է շնորհավորել.“Բոլոր կանանց եւ աղջիկներին կոչ եմ անում մի քիչ էգոիստ լինել, քանի որ երբ արժեքդ գիտես, քեզ սկսում են գնահատել: Ինձ համար ամեն օր տոն է, բոլորն էլ թող իրենց յուրաքանչյուր օրը գեղեցիկ անցկացնեն: Իսկ ինչ վերաբերում է նվերներին, կարծում եմ` նորմալ չէ, որ այս տոնի առթիվ աղջիներն են իրար նվերներ անում”:
Հասմիկ Կարապետյանը
Ելույթների պատճառով Մարտին Մկրտչյանը Հռիփսիմե Հակոբյանին տոն կպարգեւի մեկամսյակի հաջորդ օրերին:).“Իր ցանկացած նվերներն արդեն իսկ ստացել է: Սիրում եմ նաեւ անակնկալներ մատուցել”,-ասաց երգիչը: Իսկ Վարդան Բադալյանը կնոջ համար ծաղկեփունջ ընտրել է որդու` փոքրիկ Առնոյի հետ.“Այս տարի տղաս իր ձեռքով ծաղիկները նվիրեց մայրիկին:)”:
Սիրուշոն
Հասմիկ Կարապետյանի սիրելին եւս առավոտյան ծաղկեփնջով այցելել է երգչուհու բնակարան, իսկ օրվա ավարտին գեղեցիկ անակնկալ է մատուցել.“Սա իմ առաջին մարտի 8-ն է, որ ուրախ եմ, քանի որ կողքիս նա է: Առաջինը մայրիկիս եմ շնորհավորել, հասցրել եմ պատասխանել իմ բոլոր երկրպագուների եւ մտերիմների շնորհավորանքներին: Ուրախ եմ, որ առիթ ունեմ կրկին շփվել հանդիսատեսի հետ, քանի որ այս շրջանը նվիրել եմ անձնական կյանքիս”:
Նշենք, որ “AAD” ընկերության նախաձեռնած համերգը եզրափակեց Սիրուշոն` կատարելով “Պռեգոմեշ” եւ իր նոր “Անտարբեր աշխարհ” ստեղծագործությունները:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am /
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am /


×
26,449






