×


Սիրուշոյի խենթ 30-ամյակը՝ հայտնի ընկերների հետ

Սիրուշոյի ծննդյան օրը հունվարի 7-ն է, սակայն Երեւանում երգչուհին միայն օրերս է հասցրել տարեդարձի մեծ խնջույք կազմակերպել՝ հրավիրելով շոու-բիզնեսի հայտնի ընկերներին, որոնք էլ երեկոյի ընթացքում արված տեսանյութեր եւ լուսանկարներ են հրապարակել սոցիալական ցանցերի իրենց էջերում ՝ եւս մեկ անգամ շնորհավորելով հոբելյարին: 

Սիրուշոն


«Մեծ շնորհակալություն ընկերներիս այս խենթ երեկույթի համար: Ամեն ինչ ավելի լավ է, երբ դու շրջապատված ես լավ մարդկանցով: Օրհնված եմ»,- իր «ֆեյսբուքյան» էջում գրել է Սիրուշոն եւ ցուցադրել նվերներից մի քանիսը:

Սիրուշոյի 30-ամյակի խնջույքին


Խնջույքին ներկա են եղել Հայկոն, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Ավետ Բարսեղյանը, Ալլա Լեւոնյանը, Զարուհի Բաբայանը, Արման Հովհաննիսյանը, Անդրեն, Քրիստինե Պեպելյանը, Հրաչ Քեշիշյանը, Տիգրան Պետրոսյանը եւ այլ հայտնիներ, որոնց կտեսնեք լուսանկարներում:

Արման Հովհաննիսյանը, Սիրուշոն եւ Անդրեն


BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին