×


Սիրուշոն` 25 տարի առաջ տեղի ունեցած հրաշքի մասին

Սիրուշոն այսօր “ֆեյսբուքյան” էջում գրել է, որ ամեն տարի սեպտեմբերի 24-ին նշում են իր հայրիկի` Հայաստանի վաստակավոր արտիստ, Դրամատիկական թատրոնի դերասան Հրաչյա Հարությունյանի “երկրորդ ծնունդը”:

Սիրուշոն


“25 տարի առաջ այսօր տեղի ունեցավ մեծ ավիավթար: Երեւան-Հալեպ ինքնաթիռն ընկավ՝ բաժանվելով երկու մասի: Ինքնաթիռի մեջ էր նաեւ հայրս՝ Հրաչյա Հարությունյանը: Ամեն տարի այս օրը մենք նշում ենք նրա երկրորդ ծնունդը”,-նշել է երգչուհին` հրապարակելով ստորեւ ներկայացված լուսանկարը:


Նա նաեւ հետեւյալն է ասել.“Պատահում են հրաշքներ, որոնք վեր են մեր գիտակցությունից: Ամեն օր եմ շնորհակալ լինում տեղի ունեցած այդ հրաշքի համար”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Սիրուշոյի "ֆեյսբուքյան" էջից
Թոփ լուսանկարը` Design Deluxe ամսագրի 

Կարդալ ավելին

Quality Sign BW