BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ամանորի գիշերը Հանրայինի տոնական եթերի ժամանակ կհանգուցալուծվի երաժշտական ինտրիգներից մեկը. կհնչի այն երաժշտի անունը, ով 2014-ին կներկայացնի Հայաստանը “Եվրատեսիլ” երգի մրցույթում:):
"Ամանորը Առաջինում" համերգային ծրագրի մասնակիցները
“Ամանորը Առաջինում”. այսպես է կոչվում համերգային ծրագիրը, որի հաղորդավարները Հրանտ Թոխատյանն ու Ավետ Բարսեղյանն են: Հեռուստադիտողներն էկրաններիրց կլսեն տարբեր ժանրերի երաժշտական կատարումներ, հայտնի եւ սիրված դեմքերի շնորհավորանքներ ու մաղթանքներ, ինչպես նաեւ ականատեսը կդառնան մի շարք անակնկալների:
Թաթան` Հանրայինի տոնական համերգին
Տոնական օրերին Հանրայինով կցուցադրվեն հայկական եւ արտասահմանյան սիրված ֆիլմեր եւ մուլտֆիլմեր: Առաջին անգամ հայերեն կրկնօրինակմամբ կցուցադրվեն հանրահայտ “Տանը մենակ” ֆիլմաշարի 4 սերիաները, “Ալիսան հրաշքների աշխարհում” եւ այլ ֆիլմեր:
Դասական երաժշտության սիրահարների համար եւս Առաջին ալիքն ունի անակնկալներ: Հունվարի 1-ին հեռուստադիտողը հնարավորություն կունենա ուղիղ միացմամբ ունկնդրել Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տոնական համերգը, դիտել Չայկովսկու “Շչելկունչիկ” բալետը:
Սիրուշոն` Հանրայինի տոնական համերգին
Իսկ Նոր տարվա նախօրեին` դեկտեմբերի 31-ին, Հանրայինի եթերում կլինեն “Առավոտ լուսո”, “Երգ երգոց”, “Ճակատագրով՝ կին” հաղորդումների տոնական թողարկումները:
Տեղեկատվությունը եւ լուսանկարները տրամադրել է Հանրային հեռուստաընկերությունը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: