×


Սիրուշոն, Նազենին, Լուիզան, Աշոտը եւ մյուսները` հանուն Էլենի եւ Գեւորգի

32-ամյա Էլեն Քալաշյանին, որը կրծքագեղձի քաղցկեղ ունի, եւ աուտոիմուն հեպատիտով հիվանդ 12 տարեկան Գեւորգ Ախլոյանին օգնելու նպատակով “Ես Yes!” ամսագիրը  կազմակերպել է աճուրդ, որի ողջ հասույթը տրամադրվելու է Էլենին եւ Գեւորգին:

Էլեն Քալաշյանը


Նախաձեռնությանը միացել են շոու-բիզնեսի հայտնի ու ճանաչված դեմքերը: Մասնակցելով աճուրդին` կարող ես ձեռք բերել Սիրուշոյի` ֆոտոսեսիաներից մեկի ժամանակ հագած կարմիր բլուզը, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանի վզնոցը, դերասան Աշոտ-Տեր Մաթեւոսյանի շարֆը, արձանիկը, կրակայրիչը կամ մեկ այլ իր, դերասանուհի-հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի գրադարանից որեւէ գիրք կամ զգեստապահարանից որեւէ իր, Լուիզա Ներսիսյանի տրամադրած ծաղկամանը, դերասանուհի Էթերի Ոսկանյանի շարֆն ու թեւնոցը, “Անի Քոչար փրոդակշնի” տնօրեն Անի Քոչարի ոսկյա զարդերից մեկը:

Գեւորգ Ախլոյանը


Իրերի նվազագույն արժեքը 5 հազար դրամ է, Սիրուշոյի եւ Անի Քոչարի իրերի նախնական արժեքը 10 հազար դրամ է: Էլենին եւ Գեւորգին օգնելու ցանկության դեպքում կարող եք մասնակցել այս աճուրդին, ինչպես նաեւ ձեռք բերելու սիրածդ արտիստի իրերից որեւէ մեկը:

Գեւորգ Ախլոյանին օգնելու համար նաեւ կարող եք գումար փոխանցել այս հաշվեհամարին` VTB բանկ 16048038760600 ՀՀ դրամ, Գրիգորյան Հասմիկ: Իսկ Էլեն Քալաշյանի հաշվեհամարն էլ հետեւյալն է` 1570012274850100 ՀՀ դրամ, 4083060000022406 :

BRAVO.am
Ինֆորմացիան եւ լուսանկարները տրամադրել է “Ես Yes!”-ը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW