Ապրիլի 15-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած “Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012”-ին, ինչպես հայտնի է, ամուսնու` Լեւոն Քոչարյանի եւ ծնողների` Հրաչյա Հարությունյանի ու Սյուզան Մարգարյանի հետ ներկա էր նաեւ Սիրուշոն:
Սիրուշոն "Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012"-ին
Երգչուհու “I Like It” տեսահոլովակը հաղթող ճանաչվեց “Տարվա լավագույն տեսահոլովակ” անվանակարգում: Նա նաեւ կատարեց համանուն երգը եւ, ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում էր ասել, “չի մտածել հաղթանակի մասին, այլ կենտրոնացել էր իր ելույթի վրա”:
Ժամեր առաջ Սիրուշոն “Facebook”-ի իր էջում նշել է, որ “շատ ուրախ եւ շոյված է, որ լավ ընդունվեց մրցանակաբաշխության իր ելույթը", սակայն ափսոսանք է հայտնել, որ "իրականում իր մտահղացումների մեծ մասը հնարավոր չի եղել իրականացնել”:
Սիրուշոն "Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012"-ին
“Հույս ունեմ, որ մոտակա տարիներին, եթե անգամ չմասնակցեմ, կդիտեմ ավելի կազմակերպված մրցանակաբաշխություններ, որտեղ արտիստը ստիպված չի լինի համերգից ընդամենը մի քանի րոպե առաջ անակնկալներով լի “փորձ” ունենալ եւ եթերում էլ դիտել մանրակրկիտ պատրաստված համարի խեղաթյուրված տարբերակը` “շնորհիվ” անկազմակերպ նկարահանման: Ամեն դեպքում ուրախ եմ, որ այդ “մշուշի” միջից կարողացել եք տեսնել արված աշխատանքը…”,-նշված է Սիրուշոյի հաղորդագրության մեջ:
Երգչուհին նաեւ տարածել է իր ելույթի տեսանյութը, որն էլ առաջարկում ենք դիտել ստորեւ:
BRAVO.am-ը փորձել է զանգահարել նաեւ “Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012”-ի կազմակերպիչներին: Ուշ ժամի պատճառով ոչ ոքի հետ չհաջողվեց կապվել, բայց վաղը կրկին կփորձենք, որպեսզի ներկայացնենք նաեւ մյուս կողմի կարծիքը:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: