BRAVO.am-ը պատմել էր, որ Սիրուշոյի երկրպագուներն իրենց սիրելի երգչուհուն նվիրված միջոցառում են նախաձեռնել: Սլավոնական համալսարանի դահլիճում երեկ համերգը սկսվեց, երբ դահլիճ մտավ Սիրուշոն: Ծափողջույնների ներքո նա իր տեղը զբաղեցրեց հանդիսատեսի շարքում եւ սկսեց հետեւել կատարողների ելույթներին, որոնց թվում էին Արթուր Ալեքը, Սոնա Ռուբենյանը, Ջեմմա Կարապետյանը, Արծրուն Խանգելդյանը, Սրբուհի Սարգսյանը, Ջիվան Խաչատրյանը, Ռոբերտ Կոլոյանը եւ ուրիշներ:
Սիրուշոն մասնակցել է իր ֆան ակումբի կազմակերպած համերգին
Երեկոյի ընթացքում հնչեցին նրա երգացանկից հին ու նոր երգեր` ռոքային կամ ջազային տարբերակներով: Սիրուշոն էլ, չխնայելով ծափահարությունները, ողջունեց յուրաքանչյուրի բեմելը:):
Սիրուշոն մասնակցել է իր ֆան ակումբի կազմակերպած համերգին
Սիրուշոյի ֆան-ակումբից Թերեզան մեզ հետ զրույցում նշեց, որ համերգի ընթացքում հնչեցին իրենց հոգեհարազատ երգեր.“Նա միշտ իր երկրպագուների կողքին է, շատ ուշադիր է: Տեսանյութ էինք պատրաստել իր համար, որը դիտելուն պես սիրով համաձայնեց մասնակցել միջոցառմանը”:
Սիրուշոն մասնակցել է իր ֆան ակումբի կազմակերպած համերգին
Երգչուհին բեմ բարձրացավ համերգի ավարտին եւ շնորհակալություն հայտնեց իրեն տոն պարգեւելու համար.“Շատ շոյված եւ շատ հուզված եմ: Յուրաքանչյուր երգի ընթացքում փշաքաղում էի, յուրաքանչյուր երգիս հետ կապված հիշողություն եւ պատմություն ունեմ: Այսօր իմ երգացանկից բազմաթիվ երգեր կատարեցիք, փաստորեն այնպես ստացվեց, որ կյանքս երգեցիք:)”:
Սիրուշոն մասնակցել է իր ֆան ակումբի կազմակերպած համերգին
Ի դեպ, Սիրուշոն էլ իր կատարումը նվիրեց երկրպագուներին, որի ընթացքում իրեն ձայնակցեց համերգի մասնակիցներից Ջեմման:): Երգչուհին, միջոցառման ավարտից հետո նաեւ զրուցեց եւ լուսանկարվեց երկրպագուների հետ, որոնք նրան չէին ուզում բաց թողնել եւ ուղեկցեցին մինչեւ ավտոմեքենա: “Ես ձեզ սիրում եմ”,-ասաց Սիրուշոն ու հաջողություն մաղթեց երկրպագուներին` խոստանալով, որ իրենց հաջորդ հանդիպումը չի ուշանա:):
BRAVO.am-ի հարցազրույցը Սիրուշոյի հետ կարդացեք այստեղ:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արգինե Մինասյանի եւ Մարիամ Լորեցյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: