Լավ լուր ունենք Սիրուշոյի երկրպագուների համար: Երգչուհին հանրահայտ “World Music Awards”-ի այս տարվա նոմինանտներից մեկն է` որպես եվրոպական արտիստ, եւ ներկայացված է երեք անվանակարգում:
Սիրուշոն
“Լավագույն երգչուհի” տիտղոսի համար մեր հայրենակցուհու հետ պայքարում են Բեյոնսեն, Ադելը, Քրիստինա Ագիլերան, Շակիրան, Շերը, Մայլի Սայրուսը, Նիքի Մինաժը, Նիկոլ Շերզինգերը, Ռիհաննան, Սելենա Գոմեսը, Լեդի Գագան եւ ուրիշներ: Նրա “ՊռեԳոմեշ”-ն էլ ներկայացված է “Լավագույն երգ” եւ “Լավագույն տեսահոլովակ” անվանակարգերում:
Ինչպես նշված է Սիրուշոյի “ֆեյսբուքյան” էջում, մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլին, եւ սա առաջին դեպքն է, երբ Հայաստանից ներկայացուցիչ է ներգրավված:
Սիրուշոն
Ի դեպ, ցանկացողները կարող են քվեարկել Սիրուշոյի օգտին “World Music Awards”-ի պաշտոնական կայքում:
BRAVO.am
Լուսանկարները` Սիրուշոյի "ֆեյսբուքյան" էջից


×
15,282





