Մի երեւույթ կա, որ ամենից շատն է նյարդայնացնում Սոնա Շահգելդյանին: Երգչուհին իր վրդովմունքը նախ հայտնել էր «ֆեյսբուքյան» գրառմամբ՝ չնշելով, սակայն, թե ինչ խնդրի է բախվել, իսկ ահա BRAVO.am-ին հայտնել է, որ իրեն հերթական անգամ կրկնօրինակել են:
Սոնա Շահգելդյանը
«Ինչ անում եմ, վերցնում են: Ինքս երբեք ուրիշներից որեւէ բան չեմ վերցնում, քանի որ դրա կարիքը չունեմ: Օրինակ՝ հարսի մասին երգեցի, կրկնօրինակեցին, հասկանո՞ւմ եք..: Իմ ձայնային ելեւէջներն էլ են կրկնօրինակում, անգամ գլխիս աքսեսուարները: Ամեն մեկը պետք է իրենը ստեղծի, մտածի այդ ուղղությամբ»,-նշել է նա:
Անդրադառնալով նորահարսիկների տանը եւ հարսանյաց խնջույքների ժամանակ իր ելույթներին՝ Սոնան ասել է.«Ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրից այնքան շատ են պատվերները, որ չեմ կարող թիվ նշել: Ուրախ եմ, որ իմ կատարումները լսում եւ սիրում են: Շատ երգեր ունեմ հարսանեկան թեմատիկայով»:
Սոնա Շահգելդյանը
Երգչուհուց հետաքրքրվել ենք՝ թանկ հաճույք է իրեն հարսանիքի հրավիրելը. «Կարծում եմ՝ այնքան է, որքանի արժանի եմ: Չեմ սիրում խոսել գումարի մասին. տարբեր մարդիկ են լինում ու տարբեր է լինում նաեւ գինը, առաջին հերթին կարեւորում եմ մարդկային լինելը: Առհասարակ, կարծում եմ, մենք՝ բոլորս, անգին ենք: Երգում եմ ակապելլա, ինչը շատ բարդ է: Շատերի նման «ֆոնոգրամա» չեմ երգում, քանի որ կարեւորը ժողովրդի սերն է»:
Սոնան նշել է, որ եթե ամուսնու զբաղվածությունը թույլ է տալիս, ապա անպայման ուղեկցում է իրեն ելույթների գնալիս.«Նա ոչ միայն դեմ չէ իմ աշխատանքին, այլեւ գնահատում է, վստահում ու հպարտանում»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սոնայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: