Գարիկն ու Սոնա Ռուբենյանը հայկական հայտնի երգերին նոր շունչ են հաղորդում՝ ներկայացնելով նոր գործիքավորումներով։ «Վիտամին» ակումբում երեկ կայացել է նրանց համատեղ առաջին համերգը, որին ներկա են եղել ինչպես մտերիմներն ու գործընկերները, այնպես էլ երկրպագուները։
Սոնա Ռուբենյանի եւ Գարիկի համերգին
«Բարի երեկո, շատ ուրախ ենք, որ եկել եք, հարազատ դեմքեր եմ տեսնում։ Քանի որ լարված ենք, պիտի մեզ լավ ողջունեք»` հանդիսատեսի բարձր ծափերի ներքո Սոնան ողջունել է ներկաներին։
Համերգի ընթացքում հնչել են Ռուբեն Հախվերդյանի, Հասմիկ Կարապետյանի, Վարդուհի Վարդանյանի, Միհրան Ծառուկյանի, Էմմիի, Աիդա Սարգսյանի երգերի ռոքային տարբերակները։ Ընդհանուր առմամբ, Գարիկը եւ Սոնան կատարել են 20 երգ, այդ թվում՝ ժողովրդական գործեր։
Սոնա Ռուբենյանի եւ Գարիկի համերգին
Ակումբային համերգին նրանց հետ ելույթ են ունեցել նաեւ երաժիշտներ Դավիթ Պարոնիկյանն ու Դավիթ Գեւորգյանը: Ի դեպ, Սոնան եւս նվագել է։ Երգչուհին երգերը կատարել է բոլորովին նոր մշակումներով՝ հիմնականում ռոքային ռիթմերով։
Գարիկն այս նախագիծը տարիներ առաջ սկսել է Արամ MP3-ի հետ, երբ միասին ներկայացնում էին հայտնի ռաբիզ երգերի քավերները.«Ժամանակին Արամի կատարմամբ այդ երգերը դրական արձագանք ստացան։ Հիմա նա դահլիճում է, պետք է ասեմ, որ ցավում եմ, որ հետո չշարունակեցինք, եւ որոշեցի Սոնայի հետ շարունակել։ Ընտրել ենք հայտնի երգեր, որ տաքսու մեջ հաստատ լսել եք ու բառերը գիտեք»։
Հայկ Պետրոսյանը` Սոնայի եւ Գարիկի համերգին
Ինչպես նշեցին Գարիկն ու Սոնան, մեծ հույս ունեն, որ համերգները շարունակական կլինեն.«Շատ երկար ենք աշխատել երգերի ձեւափոխման վրա, ընտրել ենք ավելի հին երգեր, որոնք կարոտում ենք։ Շնորհակալ ենք, որ մարդիկ ոգեւորում են եւ մեր գաղափարի կողքին են»։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: