×


Սոնա. «Իմ կողքին սրտիս ու հոգուս հարազատ տղամարդ է»

Սոնան նորություններ ունի: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է նոր երգի ասելիքի, ելույթների եւ սիրելի տղամարդու մասին։ Նա առաջին անգամ կատարում է կոմպոզիտոր Կոնստանտին Գուբինի հեղինակած «Самые родные люди» երգը. «Ծանոթ լինելով նրա գործերին՝ որոշեցինք երգ պատվիրել, բացատրեցի, թե ինչ թեմայով եմ պատկերացնում, տարբեր հարցեր տվեց եւ օրեր հետո ուղարկեց այս երգը։ Շատ հավանեցի։ Արդեն մի քանի նկարահանման կատարել եմ, արձագանքից կհասկանամ՝ տեսահոլովակի կարիք կա, թե՝ ոչ»։

Սոնան


Սոնան երգը նվիրել է իր հարազատներին՝ քույրերին ու եղբորը.«Այս երգի ասելիքը հենց հարազատներին սիրելն է։ Շփվելով շատ մարդկանց հետ՝ հասկացա կա այն խնդիրը, որ հարազատ քույրերն ու եղբայրներն իրար հետ չեն շփվում ու չեն խոսում։ Այս երգով միգուցե հասցնեմ նրանց սրտին, որ ամենահարազատն են»։

Նա մի քանի օրով վերադարձել էր Երեւան՝ մասնակցելու համերգների եւ տոնական նկարահանումների.«Մինչ Նոր տարի նորից կգամ, քանի որ մասնակցելու եմ «Մեր բակ»-ի 20-ամյակին նվիրված ծրագրին. պետք է երգեմ Մկոյի հետ։ Իսկ Ամանորի գիշերը, երեւի, Մոսկվայում կլինեմ»։

Ամփոփելով 2016 թվականի ձեռքերումները՝  նա առանձնացրել է Մհերի հետ «You Are My Life» եւ «Ջիփսի Ջիտանես»-ի Մանոլոյի հետ «Բայլա Սոլեդադ» դուետները. «Այս երգերն ինձ համար երեխաների նման են, մի օր կդառնան պատմություն։ Այս տարին նաեւ առանձնացավ Առնո Բաբաջանյանին 95-ամյակին նվիրված համերգներով. համագործակցում եմ նրա անվան ֆոնդի հետ եւ տարբեր քաղաքներում մասնակցել եմ համերգներին»։

Սոնան


Սոնան մշտապես կապ է պահպանում «Հայաստանի ձայնը» նախագծում իր թիմից հաղթողների՝ Մաշա Մնջոյանի եւ Ռաիսա Ավանեսյանի հետ.«Մաշայի հետ նոր զուգերգ ունենք, արժանի երգ է, բայց ֆինանսական խնդիր կա, որ հոլովակով ներկայացնենք։ Ռաիսան Թեհրանից երգեր է ուղարկում, միգուցե մի նոր գործ իր հետ էլ անենք»։

Ինչպես պատմել է երգչուհին, երբ ազատ ժամանակ է ունենում, լողավազան ու մարզասրահ է հաճախում.«Երկար տարիներ լողով եմ զբաղվել, շարունակում եմ պարապել։ Նաեւ հարուստ մորաքույր եմ. ազատ ժամանակ զարմիկներիս հետ եմ անցկացնում, նրանցից առողջ ու դրական էներգիա եմ ստանում»։

BRAVO.am-ի հետ զրույցում Սոնան բացել է փակագծերն ու պատմել իր սիրելիի մասին.«Իմ կողքին սրտիս ու հոգուս հարազատ տղամարդ է, մնացածը չգիտեմ, Աստված ինչպես կկամենա, հուսով եմ՝ լավ կլինի։ Ամենակարեւորը՝ սիրում եմ ու սիրված եմ։ Առանց սիրո անհնար է ապրել, հատկապես՝ ստեղծագործ մարդկանց։ Նրա նկարները չեմ հրապարակում, որովհետեւ անձնական եմ համարում։ Նա բեմի մարդ չէ, երաժշտության հետ կապ չունի: Եթե հանրային մարդ լիներ, բոլորը կիմանային։ Երբ մեր կյանքում փոփոխություն լինի, չեմ թաքցնի»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Սոնայի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW