×


Սոնե Սիլվերը

Սոնե Սիլվեր. «Իմ խորհրդով նա ընտրեց ու գնեց իր նոր ավտոմեքենան»

Սոնե Սիլվերը նոր երգ ու տեսահոլովակ ունի: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին հայտնել է, որ «Ես եմ» երգի հեղինակը, գործիքավորողը Նիկ Էգիբյանն է, հոլովակը եւս նա է նկարահանել.«Նիկին լիովին վստահում եմ, երգի թեման էլ իր առաջարկով էր, հեշտությամբ համաձայնության եկանք։ Մեր կարծիքով՝ երգին ավելի համահունչ են սեւ-սպիտակ կադրերը, այն մի փոքր մելամաղձոտ տրամադրության մեջ է, բայց ո՛չ իմ, ո՛չ Նիկի մասին է»։

Սոնեն մեծ մասամբ կատարում է անգլալեզու երգեր, մեր այն հարցին, արդյոք անցում է կատարել հայերենին, պատասխանել է.«Հայերեն չերգելու սկզբունք չունեմ։ Երբ մեղեդին դաշնամուրով նվագում էր, մտածեցինք, որ հայերեն ավելի ներդաշնակ կհնչի, նա հայերեն տեքստը գրեց։ Ի սկզբանե, չեմ մտածել կոմերցիոն երգեր կատարելու մասին, միշտ երգել եմ այն, ինչ հոգեվիճակս է թելադրել։ Այս աշխատանքը եւս կոմերցիոն չեմ համարում, ինձ համար արդեն հաղթանակ է, որ չեմ դավաճանում իմ ոճին եւ հաճելի կարծիքներ եմ լսում։ Պատկերացրեք, առաջին անգամ է, որ միայն դրական մեկնաբանություններ եմ լսում. անգլալեզու երգերիս մասին տարատեսակ կարծիքներ են հնչել»։

Սոնե Սիլվերը


Ի դեպ, Սոնեն ու Նիկը մտերիմ ընկերներ են, նույնիսկ երգչուհու խորհրդով է Նիկը գնել իր նոր ավտոմեքենան.«Մեր առօրյան միասին է անցնում, գուցե որպես լավ վարորդի, Նիկն իմ հետ էր խորհրդակցում, երեւի ավելի շատ եմ մեքենաներից հասկանում:)։ Սա նրա երկրորդ ավտոմեքենան է, միասին ենք ընտրել ու գնել»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Մելս Փաշինյանի, Դավիթ Դավթյանի եւ Սոնե Սիլվերի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW