×


Սոսո Պավլիաշվիլին Անչոկի եւ Նարիի հետ համերգ կտա Երեւանում

Ռուսական էստրադայի աստղ Սոսո Պավլիաշվիլին մայիսի 2-ին ելույթ կունենա հայ հանդիսատեսի առջեւ: Երգչի երեւանյան համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր` համերգային դահլիճում:

Սոսո Պավլիաշվիլին Անչոկի եւ Նարիի հետ համերգ կտա Երեւանում


Սոսո Պավլիաշվիլին “Երկինքն ափի մեջ” խորագրով համերգի ընթացքում կկատարի ինչպես համանուն սիրված երգը, այնպես էլ այլ հիթեր ու նոր ստեղծագործություններ:

3 ժամ տեւողությամբ շոու-ծրագրի ընթացքում նրա հետ նույն բեմում ելույթ կունենան նաեւ երգչուհիներ Անչոկն ու Նարի Հարությունյանը: Կազմակերպիչները խոստանում են կենդանի հնչողությամբ, պարային եւ ակրոբատական բեմադրություններով ինքնատիպ համերգ:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW