×


Սուպերմոդել Ստելլա Մաքսվելի Հայաստան այցի հետաքրքիր մանրամասները

“Victoria’s Secret”-ի հրեշտակներից մեկը` Ստելլա Մաքսվելը, վերջերս այցելել է Հայաստան, իսկ առիթը “Vogue Russia”-ի ֆեշն ֆոտոշարքն է: Ամսագրի հոկտեմբերյան համարում կգտնեք Հայաստանի մասին ծավալուն անդրադարձ, որի մի մասը հանրահայտ մոդելի հայկական ֆոտոպատմությունն է:

Ստելլա Մաքսվելը (Լուսանկարը` Դավիթ Մուշեղյանի)


24-ամյա շիկահեր մոդելին լուսանկարել է ամերիկաբնակ լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանը, իսկ հայաստանյան նկարահանումների ընթացքում նրանց աջակցել եւ ուղեկցել է լուսանկարիչ Դավիթ Գալստյանը.“Ես փորձել եմ կապեր ստեղծել, որ նկարահանումներն արագ կատարվեն: Քանի որ այս տարի աշխարհում խոսում էին Հայոց ցեղասպանության մասին, ամսագրի ռուսական ներկայացուցչությանը եւս նպատակահարմար եղավ Հայաստանին նվիրված համար թողարկելը”:

Ստելլա Մաքսվելը (Լուսանկարը` Դավիթ Գալստյանի)


Դավիթը BRAVO.am-ին պատմել է, որ լուսանկարահնումներն անցկացվել են Երեւանի Գումի շուկայում, Վերնիսաժում, Հանրապետության հրապարակում, Գյումրիում, Սեւանում, Գառնու ձորում: Նախագծի համար բավական մեծ թիմ է աշխատել, մոդելին դիմահարդել է Մարիել Լուբեն, որը երկար տարիներ աշխատել է Շառլ Ազնավուրի հետ, այժմ էլ դիմահարդարում է Նատալյա Վոդյանովային ու այլ մոդելների: Տեխնիկական մասը եւս ապահովել են արտերկրից ժամանած մասնագետները, իսկ Հայաստանի պրոդյուսինգով զբաղվել է Աննա Հակոբյանը. “Ստելլայի համար ստեղծվել էին լավագույն պայմանները. նա օթեւանել է “Մարիոթ” հյուրանոցում, ճաշակել է ամենահամեղ ուտեստները: Մոդելի լավ աշխատանքը պայմանավորված է նրա հանգստությամբ. մանր խնդիրները կարող են վատ անդրադառնալ արդյունքի վրա”:

Ստելլա Մաքսվելը (Լուսանկարը` Դավիթ Մուշեղյանի)


Լուսանկարչի խոսքով՝ սուպերմոդելի հետ աշխատելը եւ շփվելը հեշտ ու հաճելի է եղել.“Նա իր հայացքն ունի, մեկ բառից հասկանում է անելիքը, արագ ու դինամիկ է աշխատում, բարդույթներ չունի: Հայ մոդելներին ժամանակ է պետք նման պրոֆեսիոնալիզմի հասնելու համար: Եթե գեղեցիկ հայ աղջիկ է, որն ուզում է ֆոտոմոդել դառնալ, բայց ծնվել է, օրինակ, Գյումրիում, թույլ չի տա, որ բաց կուրծք երեւա, ինչը հետո բացասական քննարկման թեմա կդառնա”: Դավիթը յուրօրինակ մի կադր է ֆիքսել Գյումրիում նկարահանման ընդիջման ընթացքում եւ լուսանկարը վերնագրել է` “Լենինական. փողոցում ծխող աղջիկը”:

Ստելլա Մաքսվելը` Գյումրիում (Լուսանկարը` Դավիթ Գալստյանի)


Ի դեպ, “Vogue Russia” ամսագրի առաջարկով Դավիթ Գալստյանն իր կնոջ` Ասյա Յաղմուրյանի հետ ֆոտոնախագիծ է պատրաստել ինտերիերի թեմատիկայով. “Հոկտեմբերի համարում պետք է տպագրվեր, բայց ինչպես հասկացա, երեւի հաջորդ ամիս կլինի: Կինս պատրաստել է հարցազրույցը, իսկ ես՝ լուսանկարները”:

BRAVO.am
Լուսանկարները` Դավիթ Գալստյանի եւ Դավիթ Մուշեղյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW