×


Սուսաննա Պետրոսյանը՝ Հայաստանում գտնվելու եւ աղջկա հետաքրքրությունների մասին

Սուսաննա Պետրոսյանը, ով այս շրջանում ամուսնու եւ դստեր հետ բնակություն է հաստատել Չինաստանում, հայրենիքում է: Թե ինչ նպատակով են եկել, ինչպես են այստեղ անցնում օրերը, ինչպիսին է 2-ամյա Ալիսան, երգչուհին պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում:

«Եկել ենք օգոստոսի սկզբին, կարելի է ասել՝ մի քանի օր առաջ, եւ շուտով նորից վերադառնալու ենք»,- ասել է Սուսաննան եւ ավելացրել, որ այցի հիմնական նպատակը հարազատներին տեսնելն է. «Շատ էի ցանկանում գալ եւ տեսնել եղբորս երեխաներին, հատկապես՝ տղային, ում չէի տեսել»:

Սուսաննա Պետրոսյանի ընտանիքը


Երգչուհու խոսքով՝ հայրենիքում օրերը շատ արագ են անցնում, հազիվ հասցնում են տեսնել բոլորին. «Այս անգամ ժամանակը շատ կարճ է, բայց Ալիսան իրեն հոյակապ է զգում՝ հարազատներով շրջապատված: Մտավախություն ունեմ, որ այս անգամ վերադառնալիս նրա համար մի փոքր դժվար է լինելու»:

Սուսաննան նշել է, որ աղջիկը շատ ուրախ բալիկ է, սիրում է նոր բաներ սովորել. «Նա Չինաստանում մանկապարտեզ է հաճախում, ունի շատ ընկերներ, որոնց այստեղից հիշում եւ կարոտում է: Կարելի է ասել, խոսում է 4 լեզվով, ամենալավը ստացվում է հայերենն ու չիներենը»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սուսաննայի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW