×


Սուրեն Փահլեւանյանն ու Յանա Դանիելյանն իրենց դստերն առաջին դասարան են ուղեկցել

Սուրեն Փահլեւանյանի եւ Յանա Դանիելյանի համար այս սեպտեմբերի 1-ը տոնական է եւ շատ սպասված: Այսօրվանից նրանց դուստրը Երեւանի Գայի անվան թիվ 129  դպրոցի աշակերտներից մեկն է:): Ադելի դպրոցական առաջին քայլերը լուսանկարել է BRAVO.am-ը:

Յանա Դանիելյանը եւ Սուրեն Փահլեւանյանն՝ իրենց դստեր հետ


Հաղորդավարուհին մեզ հետ զրույցում պատմել է, որ առավոտյան աղջնակը ժամանակից շուտ է արթնացել ու ոգեւորությամբ պատրաստվել.«Շատ բարձր տրամադրություն  ունի: Վաղուց էր սպասում այս օրվան: Երջանիկ ժպիտը դեմքից չի պակասում: Ինձ նույնիսկ դուրս հանեց դասասենյակից՝ ասելով, որ ցանկանում է շփվել համադասարանցիների հետ:): Մեծ սպասելիքներ ունենք, հուսով եմ՝ կյանքի այս նոր փուլը պատվով կհաղթահարի ու մեծ բարձունքների կհասնի»:

Ադելը

 
Յանան տեղեկացրել է, որ դստեր ուսման համար անհրաժեշտ պարագաների գնումներով ինքն է զբաղվել, Ադելը հագուստի հարցում բծախնդիր չէ.«Այդ առումով շատ համեստ աղջիկ ունենք. պահանջկոտ չէ, գոհանում է նրանով, ինչ ունի: Ինչպես եւ պահանջվում էր, համազգեստն ընտրել եմ սեւ-սպիտակի համադրությամբ, իսկ մնացած աքսեսուարներն ավելի աղջկական գույների մեջ են»:

Յանա Դանիելյանը եւ Սուրեն Փահլեւանյանը

 
Բացի ծնողներից, Ադելի դպրոցական առաջին քայլերին հետեւելու էր եկել նաեւ հայրական տատիկը:

BRAVO.am-ը հաջող ուսումնական տարի է մաղթում բոլոր դպրոցականներին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Բերտա Մարտիրոսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW