Հայաստանում հուլիսի 15-ը Վարդավառային տրամադրությամբ է անցել:): Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպությունը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որը ոչ պակաս ոգեւորությամբ նշվել է նաեւ այս տարի:): BRAVO.am-ի հետ զրույցում հայկական շոու-բիզնեսի մի քանի ներկայացուցիչ պատմել են, թե ինչպես են խորհրդանշական օրը ջրել ու ջրվել:):
Սոֆի Մխեյանը
Սոֆի Մխեյանն օրը պլանավորել էր անցկացնել լողավազանում, բայց մինչ այդ երգչուհուն “մի լավ ջրել են” Ամիրյան փողոցի խանութներից մեկից դուրս գալիս. “Ընկերուհիս մեքենայի մեջից տեսել էր, որ խանութի մուտքի մոտ դույլերով հավաքվել են, զանգեց ու զգուշացրեց: Վարդավառի օրով չէի էլ կարող խուսափել կամ բարկանալ: Մոտ 10-ն աղջիկ ու 10-ը տղա երեկ ինձ այնպես են ջրել, ինչպես չէի ջրվել վերջին հինգ տարվա ընթացքում. երկու հեռախոսս էլ փչացել էր, լավ է՝ արդեն աշխատում են: Նորից վերադարձել եմ տուն, զգեստափոխվել ու ընկերներիս հետ գնացել լողավազան: Հաճելի ու խորհրդանշական էր ողջ օրը ջրի մեջ անցկացնել”:
Rippi-ն
Rippi-ն եւս ջրվել է:).“Գործնական հանդիպման էի գնացել, վերադառնալու ճանապարհին մի թեթեւ ջրեցին: Ասում են` լավ է Վարդավառի օրով ջրվելը: Ինքս տրամադրված չէի ջրոցի խաղալուն, իսկ փոքր ժամանակ շատ ակտիվ խաղում էի, ինձ համար ուրախ տոն է”:
Լուիզա Ներսիսյանը
Լուիզա Ներսիսյանը չի ջրել ու չի ջրվել: Դերասանուհու աղջիկը` Լիլիթիկը, եւս Վարդավառ չի խաղացել, այլ մայրիկի հետ օրը տանն է անցկացրել. “Հյուրերի հետ ենք անցկացրել ու Վարդավառի տոնին չենք մասնակցել: Օրինակ, անցյալ տարի Վարդավառի օրը Կամերային թատրոնում ներկայացում պետք է խաղայինք, վարսավիրանոցից նորմալ հասա թատրոն, բարձրացա երկրորդ հարկ, դիմահարդարման սենյակ մտնելիս Արսեն Գրիգորյանը մի դույլ ջուր լցրեց գլխիս: Առաջին ռեակցիաս գոռոցն էր. էլ չէի ուզում բեմ բարձրանալ, բայց մի քանի րոպե հետո հասկացա` ինչ հավես էր, մազերս մի կերպ չորացրի… Հիմա ժպիտով եմ հիշում այդ օրը: Իսկ 2010-ին մասնակցեցի Արա Ասլանյանի ոչ ստանդարտ նախաձեռնությանը, հետաքրքիր գաղափարներն ինձ միշտ գրավում են, մանավանդ ջրի հետ կապված ամեն ինչ հաճելի է”:
Դերասանուհու խոսքերով` փոքր տարիքում իր համար ավելի հետաքրքիր էր անծանոթ անցորդներին ջրելու ընթացքը. “Բակի երեխաներով միշտ գնում էինք կանգառի կողմ ու փորձում անցորդներին ջրել: Իսկ հիմա գիտակցում եմ, որ ավելի հետաքրքիր է ընկերական շրջապատով ջրոցի խաղալը”:
Հասմիկ Կարապետյանը
Հասմիկ Կարապետյանը ողջ օրվա ընթացքում խուսափել է ջրվելուց, բայց. “Հենց նոր եկա ընկերուհուս տուն ու ինձ մի լաաավ ջրեցին: Արամ-Մարտա, ոչինչ, ես սա ձեզ դեռ կհիշեցնեմ:)”, - “Facebook”-ի իր էջում գրել է երգչուհին ջրվելուց հետո:):
Ջուսը
Ջուսը Վարդավառի օրը երկու համերգի է մասնակցել, բայց ինչպես նշել է, չոր է մնացել. “Բախտս բերեց, բակի երեխաներն ուրիշ տեղ էին իրար ջրում, շուտ նստեցի տաքսի ու գնացի: Ես այդքան չեմ սիրում այս տոնը, բայց երբ ապրում էի ծովափնյա Սուխումում, շատ լավ էինք անցկացնում այդ օրը: Ահավոր ջղայնանում եմ, երբ կարեւոր տեղ ունեմ գնալու, իսկ անծանոթները մտածում են միայն ջրելու մասին”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները`Արա Ասլանյանի եւ Առնոս Մարտիրոսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: