×


Ումի՞ց է հեռացել Սոֆի Մխեյանը

Հաշված ժամեր անց Սոֆի Մխեյանը կխոսի:). երգչուհին պատրաստվում է ներկայացնել  իր նոր տեսահոլավակը` նկարահանված “Ուզում եմ խոսել” երգի հիման վրա:

Երգչուհի Սոֆի Մխեյանը


Երգի երաժշտության հեղինակը հենց Սոֆի Մխեյանն է, խոսքերինը` Սվետլանա Բոսնոյանը, գործիքավորումը կատարել է Նիկ Էգիբյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Դամիան Հովհաննիսյանն է:

“Սա անակնկալ է իմ երկրպագուների, ընկերների եւ ծանոթների համար.  ոչ ոքի չէի ասել, որ տեսահոլովակ ենք նկարահանում: Իսկ դրա առիթ հանդիսացան այն մեկնաբանությունները, որոնք համացանցում գրվեցին այս երգի մասին: Հաշվի առնելով դրական արձագանքներն ու այն, որ երգն ինձ հարազատ է, որոշեցի տեսահոլովակ նկարահանել, Դամիանին առաջարկեցի, նա էլ երգը լսելուց հետո միանգամից համաձայնեց”,- BRAVO.am-ին ասել է Սոֆի Մխեյանն ու հավելել, որ տեսահոլովակը նկարահանվել է հունվարի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում:

Տեսահոլովակի հերոսները Սոֆին ու դերասան  Գրիգ Ժամկոչյանն են. “Այն խորությունը, որ կա այս երգում, պետք էր ցույց տալ միայն սեւ-սպիտակի միջոցով: Ամեն ինչ շատ պարզ է, չկա դիմահարդարում` ես առանց գրիմի եմ: Փորձել ենք մաքսիմալ ազատ, պարզ ու անկեղծ լինել: Երգը ասելիք ունի, խորն է, ինձ համար էստրադային հերթական ինչ-որ տեսահոլովակ չէ”:

“Այն խորությունը, որ կա այս երգում, պետք էր ցույց տալ միայն սեւ-սպիտակի միջոցով”.Սոֆի Մխեյան


Երգչուհու փոխանցմամբ` տեսահոլովակի հիմքում ընկած է այն, ինչ կատարվում է տղա- աղջիկ հարաբերություններում, որոնք վերջում ունենում են լավ կամ վատ ավարտ. “Այս դեպքում ես թողնում ու հեռանում եմ...”:

Չնայած, որ երգն իրեն շատ հոգեհարազատ է ու սիրելի, երգչուհին այն չի կապում իր անձնական կյանքի ու զգացմունքների հետ. “Կան  երգեր, որոնց ինչ-որ մի մասնիկը մեջդ կա,  բայց ասել, որ դա իմ պատմությունն է, բացառվում է”:

2012-ը Սոֆիի համար թեժ է լինելու

“Ուզում եմ խոսել” երգի երաժշտությունը գրել է Սոֆի Մխեյանը


“Տարին նոր է սկսել, բայց ես արդեն անհավանական աշխատանքներ եմ արել, որոնք կտեսնեք տեսահոլովակների ու երգերի տեսքով: 2012-ը թեժ է լինելու:): Կա հայրենասիրական մեկ ստեղծագործություն, որը կարծում եմ` այս տարի տեսահոլովակ կունենա”,- նշել է Սոֆի Մխեյանը:
 
Երգչուհին ցանկություն ունի ներկայացնել նաեւ նոր ձայնասկավառակը, որում ընդգրկված կլինեն 13-ից 14 լսված ու նոր երգեր: Իսկ մինչ այդ Սոֆին համերգներով հանդես կգա Մոսկվայում եւ Փարիզում:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Դամիան Հովհաննիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW