×


Սոֆի Դեւոյանը՝ սերիալը լքելու պատճառի եւ սիրելի ունենալու լուրերի մասին

Սոֆի Դեւոյան կրտսերն այս տարի ավարտել է դպրոցն ու որոշել ուսումը շարունակել արտերկրում: Սա առիթ է հանդիսացել, որ նա հրաժեշտ տա իր նկարահանումներին «Մոր խոստումը» սերիալում: Որքանով է հեշտ եղել նման որոշում կայացնելը, ինչ ընտրություն է կատարել եւ իրականում ինչ հարաբերություններ ունի սերիալային սիրելիի հետ, նա պատմել է BRAVO.am-ին:

«Փոքր տարիքից եղել եմ պարի ոլորտում, սիրել եմ այն, դպրոցն ավարտելուց հետո էլ գիտեի՝ ինչ եմ ուզում: Բնականաբար, տատիկը, մայրիկը իրենց խորհուրդները տվել են: Մեր ընտանիքը մեծ է, ցանկացած հարց միասին ենք քննարկում, նրանք ասացին՝ եթե քոնն է, հաճույքով ես անում, ուրեմն արա այն, ինչ ուզում ես»,-նշել է Սոֆին:

Սոֆի Դեւոյանը


Անդրադառնալով սերիալին՝ նա ասել է, որ նկարահանվելն իր հոբբիներից մեկն է.«Փոքր տարիքից նկարահանվել եմ, կշարունակեմ, եթե լավ առաջարկներ լինեն: Վաղուց գիտեի, որ ուսման մեկնելու պատճառով պետք է լքեմ նախագիծը, բայց բավական հուզված հրաժեշտ տվեցինք միմյանց»:

Վերջերս Սոֆին «Առնետաորս» ներկայացման պրեմիերային եկել էր սերիալում իր կերպարի սիրելիի դերակատար Մկո Քեբաբչյանի հետ: Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իրականում էլ ռոմանտիկ հարաբերություններ ունեն.«Մենք ուղղակի լավ ընկերներ ենք եւ միասին գնացել էինք պրեմիերայի: Պարզապես լավ խաղընկերներ ենք»,-պարզաբանել է նա:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սոֆիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW