×


Սոֆին, Անդրեն, Հայկոն, Անահիտը, Արամեն, Ռազմիկն ու այլ հայտնիներ քեֆ են անում:)

Երեւանյան ռեստորանային համալիրներից մեկում օրերս կայացել է “CS մեդիա”-ի նախատոնական  խնջույքը, որին ներկա են եղել “Արմենիա”, “ԱրմՆյուզ”, “ATV” հեռուստաընկերությունների, “ArmRadio”-ի, “TV Մոլ”-ի, “Ես Yes!” եւ “Նանե” ամսագրերի տնօրենները, աշխատակիցները` հաղորդավարները, օպերատորները, տեխնիկական մասն ապահովողները, հեռուստասերիալների ստեղծագործական եւ դերասանական կազմը:

Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը


Երեկոյին ներկա են եղել նաեւ Սոֆի Մխեյանը, Անդրեն, Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը, Էրիկը, Սոնա Շահգելդյանը, Զարուհի Բաբայանը, Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը, Սիլվա Հակոբյանը, Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը, Արամեն, Ռզամիկ Ամյանն ու այլ երգիչներ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի լուսանկարներում:

Երեկոյի ընթացքում հայտարարվել է, որ “CS մեդիա”-ն այսուհետ կկոչվի “ՊանԱրմենիան մեդիա”: Ներկաներին ողջունել է “ՊանԱրմենիան մեդիա”-ի տնօրինությունը` կոչ անելով միշտ ձգտել լավագույնին, իսկ գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը խոսել է այն ձեռքբերումների մասին, որ ունեցել են մինչ օրս:

Կամո Սերյանյանը, Արամեն եւ Ռազմիկ Ամյանը


Գործընկերներին շնորհավորել են նաեւ “ԱրմՆյուզ”-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանն ու “ArmRadio”-ի տնօրեն Արման Սաղաթելյանը: Արտակն  իր շնորհավորանքում չի մոռացել նախկին քաղաքապետին եւ Կարեն Կարապետյանի պես  բոլորին մեծ դրայվ  է ցանկացել:): Երեք ամսական ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանն էլ “ՊանԱրմենիան մեդիա”-ի թիմը համեմատել է բանակի հետ:): Մրցանակաբաշխություն է նաեւ տեղի ունեցել:

Սոֆի Մխեյանի ելույթի ժամանակ, ինչպես նշել է հաղորդավար Եգոր Գլումովը, պարել են Հայաստանի ամենաթանկ պարողները` Անդրեն, Հայկոն, Անահիտ Սիմոնյանն ու Էրիկը, ողջ սրահին ոտքի է հանել Միհրան Ծառուկյանը, իսկ Սիլվա Հակոբյանը բեմ է բարձրացել հայրիկի հետ. մինչ Գլումովը նշել է, որ երգչուհին առանց հայրիկի տեղ չի գնում, Հակոբ Հակոբյանը շտապել է շնորհավորել բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Հասմիկ Կարապետյանն ու Անդրեն


Սոֆի Դեւոյանն էլ բեմից շնորհավորել է  հարսիկի` Զարուհի Բաբայանի  ծնունդը, իսկ երգչուհին բոլորին շնորհակալություն է հայտնել, որ հավաքվել են իր ծննդյան օրվա առթիվ:): Մենչն էլ նշել է, որ ուրախ լինելու երեք առիթ ունի. “Ողջ կոլեկտիվով հավաքվել ենք, երկրորդը` այսօր Զարուհի Բաբայանի ծնունդն է, երրորդը` Սոնա Շահգելդյանն իմ կողքն է նստած:)”:

Խնջույքն ավարտվել է կեսգիշերն անց, կտրվել է, իհարկե, տոնական տորթը:): Շնորհավորելով գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը` “ՊանԱրմենիան մեդիա”-ի բոլոր աշխատակիցները միմյանց  նոր ձեռքբերումներով տարի են ցանկացել, իսկ երեկոյի ավարտին հնչել է ակումբային երաժշտություն:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի  /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի  /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին