×


Սոֆին` Դամիանի մասին. “Նա խենթ է ու խելառ, կարծես` ուրիշ աշխարհից լինի” :)

Լուսանկարիչ Դամիան Հովհաննիսյանը ձմռան առաջին օրը “Գրին Բին” սրճարանում հանրության ուշադրությանն է ներկայացրել իր յուրօրինակ ու միշտ տարբերվող լուսանկարները: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Դամիանի լուսանկարների հերոսները, կոլեգաները, ընկերներն ու հարազատները:

Դամիան Հովհաննիսյանը եւ Սոֆի Մխեյանը


Նա ներկայացրել է իր ամենասիրած 16 աշխատանքները, որոնք արվել են ժապավենով ու ոչ միայն Երեւանում, այլեւ Մոսկվայում, Պրահայում եւ Միլանում: Դամիանը նշել է, որ ցուցահանդես կազմակերպելու առաջարկը ստացել է սրճարանի աշխատակիցների կողմից. “Իրենք ինձ, այսպես ասած, հունի մեջ գցեցին, ու շատ կարճ ժամանակահատվածում կազմակերպվեց”:

“Տարօրինակ”

Երգչուհի Սոֆի Մխեյանը, որը ցուցահանդեսի հյուրերի թվում էր, BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ Դամիանին կոչում է “տարօրինակ”. “Իհարկե, լավ իմաստով տարօրինակ: Նա խենթ է ու խելառ, կարծես` ուրիշ աշխարհից լինի”: Ի դեպ, Դամիանը ոչ միայն բազմիցս լուսանկարել է Սոֆիին, այլեւ երգչուհու “Ուզում եմ խոսել” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորն է:

Դամիան Հովհաննիսյանի աշխատանքներից


Լուսանկարիչ Արտաշես Մարտիրոսյանը, որը նույնպես ներկա է եղել իր երիտասարդ կոլեգայի ցուցահանդեսին, նշել է, որ Դամիանի ձեռագիրը տարբերվող է. “Այն շատ հետաքրքիր է ու յուրօրինակ”:

Անկեղծ էմոցիաներ

Դամիանի լուսանկարներից մեկի հերոս Հակոբ Մուրադյանի փոխանցմամբ էլ` լուսանկարչի աշխատանքների հիմնական առանձնահատկությունը զգացմունքայնությունն է. “Դամիանը  կարողանում է իր աշխատանքների միջոցով հստակ կերպով հաղորդել իր էմոցիաները. լուսանկարելու ողջ ընթացքի, հետեւաբար նաեւ լուսանկարների հիմքում անկեղծ էմոցիաներն են, հորինված ոչինչ չկա”:

Արմեն Գալյանը եւ Դամիան Հովհաննիսյանը


Մի օր…


BRAVO.am-ի այն հարցին, թե ինչպես է Դամիանն ընտրում իր լուսանկարների հերոսներին եւ ում շատ կցանկանար լուսանկարել մոտ ապագայում, լուսանկարիչը պատասխանել է, որ միշտ փնտրում է հետաքրքիր մարդկանց ու փորձում է աշխատել ոչ միայն նրանց արտաքինի, այլեւ ներքինի հետ` մատուցելով բնավորությունը, կերպարը. “Բայց դե, ինչպես եւ գրեթե բոլոր լուսանկարիչները, շատ եմ ցանկանում լուսանկարել հոլիվուդյան աստղերին ու մի օր կգա, որ նրանց էլ կլուսանկարեմ:)”:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW