×


Սոֆին, Էմմին, Հասմիկն ու Աննան` աղի բլիթի ու իրենց տեսած երազի մասին

Այսօր երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն է, շնորհավոր:): Մինչ դուք արթնացել ու փորձում եք հիշել` ի՞նչ երազ եք տեսել եւ ո՞վ է եղել այն ասպետը, որը, մի բաժակ ջուր է առաջարկել` աղի բլիթի առաջացրած ծարավը հագեցնելու համար, կամ  հարցուփորձ եք անում մտերիմներին իրենց տեսած երազի մասին, BRAVO.am-ը փորձել է ճշտել, թե ինչ երազ են տեսել հայ հայտնիները:

Սոֆի Մխեյանը


Սոֆի Մխեյանը չի հիշում

Սոֆի Մխեյանը մեզ հետ զրույցում  նշել է, որ այս տարի աղաբլիթ իրեն տվել են սանիկները, երգչուհին էլ քնելուց մի քանի ժամ առաջ կերել է այն, դիմադրել ծարավին, բայց հիմա չի հիշում, թե ինչ երազ է տեսել. “Իհարկե, երբ հիշեմ, անպայման կկիսվեմ, բայց հիմա չեմ հիշում”:

Երգչուհին նշել է, որ ավանդույթը հետաքրքիր է համարում, բայց դրան մեծ կարեւորություն չի տալիս. “Ուղղակի հետաքրքիր պրոցես է, որն անում ենք` կարծելով` ինչ-որ հետաքրքիր բան կլինի:): Ուզում եմ բոլորն էլ հավատան, որ իրական սերն անպայման գալու եւ գտնելու է իրենց, հետեւեն այս գեղեցիկ ավանդույթին, բայց սնահավատ չլինեն”:

Էմմին


Էմմիին սպիտակ ձիով ասպետը ջուր չբերեց

“Իմ տատիկը միշտ ինձ համար աղի բլիթ էր պատրաստում, քանի որ ես ամենամեծ թոռնիկն էի: Շատ անգամներ եմ կերել, բայց երբեք ոչ ոքի չեմ տեսել”,- BRAVO.am-ին պատմել է Էմմին, որը այս տարի եւս աղի բլիթ է կերել, եւ ի զարմանս իրեն` երազ է տեսել. “Չնայած ես երազներ չեմ տեսնում, տեսնելուց էլ առավոտյան չեմ հիշում, այս անգամ տեսա, բայց ասպետ չէր, որը սպիտակ ձիով ջուր բերեց... Երազում ճամպրուկ եմ տեսել:)”:

Հասմիկ Կարապետյանը


Հասմիկ Կարապետյանը կրկին ոչինչ չտեսավ

BRAVO.am-ին Հասմիկ Կարպետյանը պատմել է, որ ինչպես նախորդ տարի, այս տարի եւս աղի բլիթ է կերել. “Բայց ոչ երազ եմ տեսել, ոչ ծարավ զգացել եւ ոչ էլ ինչ-որ երիտասարդ ինձ ջուր է տվել: Անցյալ տարի էլ էր նույնը: Փաստորեն կարելի է ենթադրել, որ դեռ ժամանակը չի:): Իսկ թե երբ է, արդեն Աստված գիտի”:

Հասմիկը խոստովանել է, որ իրականում այնքան էլ չի հավատում աղաբլիթի խորհրդին. “Երեւի այդ պատճառով էլ երազումս չեմ տեսնում ճակատագրով նախատեսված տղամարդուն: Բայց համոզված եմ, որ նա արդեն հայտնվելու է, շուտով, զգում եմ... ”:

Աննա Խաչատրյանը


Ինչո՞ւ Աննա Խաչատրյանն աղի բլիթ չի ուտում

Աննա Խաչատրյանն էլ BRAVO.am-ին պատմել է, որ տոնը շատ գեղեցիկ է համարում, կարեւորում հավատքի ուժը, բայց աղի բլիթ չի ուտում. “Մի անգամ եմ աղի բլիթ կերել, երազումս քավորս է ինձ ջուր տվել, ես, գիտակցելով, որ այդ դեպքում պետք չէ  ջուր վերցնել, չեմ ընդունել այն, իսկ դրանից հետո աղաբլիթ երբեք չեմ կերել”: Այս երգչուհին եւս շնորհավորել է բոլոր երիտասարդներին ու սիրահար զույգերին:

BRAVO.am-ը կշարունակի հարցուփորձ անել մեր երգիչներին` նրանց երազների մասին պատմելով իր ընթերցողներին:):

Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Էմմիի թոփ լուսանկարը` ԷԼ Style ամսագրի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW