×


Սոֆյա Պողոսյանը Ֆլորենցիայում նշել է ամուսնության 3 տարին :)

Սոֆյա Պողոսյանը երեկ հիանալի տպավորություններով վերադարձել է Իտալիայից, ուր ամուսնու հետ մեկնել էր 11-օրյա հանգստի.“Ես եւ Նարեկը շատ ենք սիրում այս երկիրը, նրանց լեզուն ու մշակույթը եւ վաղուց էինք ուզում այցելել”,-նշել է նա:

Սոֆյա Պողոսյանն Իտալիայում


Սերիալային դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ սիրելիի ընկերակցությամբ եղել է Հռոմ, Ֆլորենցիա, Վերոնա եւ փոքրիկ Պադովա քաղաքներում, ավելին` Ֆլորենցիայի ռեստորաններից մեկում նշել են իրենց ամուսնության 3 տարին:):

Սոֆյա Պողոսյանն ամուսնու հետ Իտալիայում


Խոսելով գործնական առաջարկներից ու հետագա ծրագրերից` Սոֆյան հետեւյալն է ասել.“Հանգստի մեկնեցի “Անծանոթը” սերիալի ավարտից անմիջապես հետո: Տարբեր հեռուստանախագծերում եւ սերիալներում հանդես գալու հրավերներ ունեմ, սակայն դեռեւս ընտրություն չեմ կատարել”:

Սոֆյա Պողոսյանն Իտալիայում


Քանի որ ամառը դեռ իր հունի մեջ է, գեղեցկուհին կշարունակի վայելել հանգիստը, բայց, ինչպես նշել է, կընտրի Երեւանին ավելի մոտ վայրեր.“Գուցե Վրաստանի ծովափ մեկնենք, բայց ավելի շատ ակտիվ հանգստի սիրահար եմ. նախընտրում եմ հարուստ մշակույթով հետաքրքիր վայրեր այցելել, իսկ վերադառնում եմ հուշանվերներով:)”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սոֆյա Պողոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW