×


Սոֆյա Պողոսյանը` նոր կարգավիճակում :)

Սերիալային դերասանուհի Սոֆյա Պողոսյանը, որը “Անծանոթ”-ի ավարտից հետո տեւական ժամանակ բացակայեց հեռուստաէկրանից, շուտով եթեր կվերադառնա, բայց արդեն նոր կարգավիճակում:):

Սոֆյա Պողոսյանը


Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ Եգոր Գլումովի հետ կվարի “Շանթ” հեռուստաընկերության նոր` “Դուետ” երաժշտական շոու-ծրագիրը.“Ստանալով այս առաջարկն` անմիջապես համաձայնեցի, քանի որ միշտ հավանել եմ “Շանթ”-ի նախագծերը”:

Հաղորդավարուհու կարգավիճակում Սոֆյան առաջին անգամ է. “Սկզբում մտավախություն ու անհանգստություն կար, սակայն վստահ եմ, որ ամեն ինչ լավ կընթանա”:

Սոֆյա Պողոսյանն` ամուսնու հետ


Նրա խոսքով` նախագծի նկարահանումները մեկնարկել են.“Հեռուստադիտողն արդեն իսկ այս շաբաթ կարող է հետեւել առաջին եթերին”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սոֆյա Պողոսյանի անձնական արխիվից եւ ԷԼ Style ամսագրի

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին