×


Սոֆյա Պողոսյանը

Սոֆյա Պողոսյան.«Այն, ինչ ոգեւորում էր ինձ տարիներ առաջ, այսօր այնքան էլ չի հետաքրքրում»

«Բնական, գեղեցիկ եւ ինքնաբուխ: Սովորաբար, այն ամենը, ինչ նախօրոք չեմ պլանավորում, ավելի լավ է ստացվում»՝ իր նոր ֆոտոշարքն այսպես է բնորոշում Սոֆյա Պողոսյանը:

«Ծաղկած ծառերի մոտ շատերն են լուսանկարվում: Այս ֆոտոշարքը հատուկ թեմա չունի: Արագ որոշեցինք եւ իրականացրինք: Նախապատրաստական աշխատանք, որպես այդպիսին, չի եղել: Գաղափարը, վայրն ու ոճն իմն ու լուսանկարչինն են եղել: Հաճելի ստեղծագործական մթնոլորտում են անցել նկարահանումները, իսկ այգում մեղմ քամին ավելի օգնեց մեզ»,-BRAVO.am-ին պատմել է դերասանուհին եւ հավելել, որ երկար ընդմիջումից հետո սա բացօթյա իր երկրորդ ֆոտոշարքն է:

Սոֆյա Պողոսյանը


Այս շրջանում «Տանդեմ» սիթքոմում Մայրանուշին մարմնավորող դերասանուհու համար ֆոտոշարքը ներքին հոգեվիճակն արտահայտելու գեղեցիկ միջոց է: Ավելին՝ արվեստի մի ճյուղ է, որը յուրովի է ներկայացնում ապրումները, հույզերը: Ինչպես նշել է, այն մարդկանցից չէ, ովքեր հաճախ են նոր ֆոտոշարքեր ներկայացնում: Առաջնորդվում է ներքին մղումներով. երբ զգում է` հասունացել է պահը, այդ ժամանակ էլ լուսանկարվում է:

Սոֆյայից հետաքրքրվել ենք նաեւ սպասվող նորությունների մասին. «10 տարի է` հեռուստատեսությունում եմ` նկարահանվելով տարբեր ֆիլմերում եւ սերիալներում: Այսօր արդեն, մոտենալով 30-ի շեմին, ուզում եմ այլ արժեք տալ իմ աշխատանքին: Մանրակրկիտ եմ ուսումնասիրում գործնական ամեն մի առաջարկ: Այն, ինչ ոգեւորում էր տարիներ առաջ, այսօր այնքան էլ չի հետաքրքրում: Այժմ զբաղված եմ միայն «Տանդեմ» սիթքոմի նկարահանումներով»,-եզրափակել է նա:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Elevon_photօ-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին