×


Սրբուհի Սարգսյանին արգելված է երգել

“X Factor 1” նախագծից հայտնի Սրբուհի Սարգսյանը շուրջ երեք տարի անընդմեջ համերգներով ներկայանալուց հետո դադար է վերցրել, իսկ պատճառն առողջական խնդիրն է:

Սրբուհի Սարգսյանը


“Allusion” բենդի վոկալիստը BRAVO.am-ին պատմել է, որ այս շրջանում իրեն արգելված է երգել.“Ձայնալարերս վնասել եմ, անգամ արգելված է երկար խոսել: Բժիշկների կողմից ցուցում եմ ստացել, որ պետք է բուժման կուրս անցնեմ, ինչպես նրանք են ասում՝ ձայնալարերի դիետա պահեմ: Բարեբախտաբար, խրոնիկ չէ, լուրջ խնդիր չկա: Հույս ունեմ՝ մեկ ամսից կրկին իմ սիրելի բեմ կբարձրանամ”:

Սրբուհին սովորում է Երեւանի կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնի երրորդ կուրսում եւ համերգային դադարը նպաստել է, որ պարտաճանաչ հաճախի դասերին. “Թեեւ սկզբում շատ էի տխրել, որ առողջական խնդիր ունեմ, բայց հիմա գրաֆիկս ծանրաբեռնված չէ, վերադարձել եմ ուսանողական կյանք, դասախոսներս դեմքս տեսնում են:): Ես էլ էի կարոտել նորմալ դասի հաճախելուն. հասցնում եմ բոլոր դասերս անել ու չբացակայել”:

Սրբուհի Սարգսյանը


21-ամյա Սրբուհու հիմնած “Allusion” խումբը նոյեմբերին կդառնա 3 տարեկան: Երգչուհին շատ է ցանկանում ապաքինվել ու խմբի տարեդարձը համերգով նշել. “Ամենակարեւորն այն է, որ նորից կարողանամ երգել ու մեր խմբի պլաններն իրագործել: Ես երգում էի առանց դադարի, արձակուրդը միշտ հետաձգում էի, բայց շատ ճիշտ է, որ վոկալիստը տարվա ընթացքում պիտի հանգստանա, իր մտքերն ու ուժերը վերականգնի: Շաբաթական մի քանի օր համերգ տալն իսկապես ծանրաբեռնվածություն է ձայնալարերի համար”:

BRAVO.am
Լուսանկարները՝  BRAVO.am-ի եւ Սրբուհի Սարգսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW