Վահագն Գրիգորյանի ու Իռեն Ուլիխանովայի ընտանիքում այս տարվա սեպտեմբերի 1-ը տոնական է եւ շատ սպասված. այսօրվանից նրանց որդին` Աշոտը, Երեւանի Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցի աշակերտներից մեկն է:
Վահագն Գրիգորյանն ու Իռեն Ուլիխանովան իրենց որդուն առաջին դասարան են ուղեկցել
Իռենը BRAVO.am-ին պատմել է, որ առավոտյան մինչ իր եւ ամուսնու արթնանալը, Աշոտը վեր է կացել ու հագել համազգեստը.«Երբ նրան դպրոցական հագուստով տեսանք, մի պահ երկուսս էլ հուզվեցինք: Շատ արագ անցան տարիները, կարծես երեկ լիներ, որ ծնվեց, իսկ այսօր արդեն դպրոցական տղա է: Սպասելիքները շատ մեծ են. հուսով ենք` կյանքի այս նոր փուլում բարձունքների կհասնի»:
Պարուհին տեղեկացրել է, որ որդու ուսման համար անհրաժեշտ պարագաներն ինքն է գնել, Աշոտը հագուստի հարցում էլ բծախնդիր չէ. «Ամենը թողել էր իմ ընտրությանը: Ինչպես եւ պահանջվում էր, համազգեստն ընտրել եմ սեւ-սպիտակի համադրությամբ, իսկ փողկապն ու պայուսակը` եռագույնի»:
Իռեն Ուլիխանովան` որդու հետ
Աշոտի դպրոցական առաջին քայլերին ծնողներից բացի, հետեւել են պապիկը, տատիկներն ու մորաքույրը: Իռենը նշել է, որ հարազատները քաղցրավենիքով ու նվերներով էին եկել տղային հաջողություն մաղթելու:
BRAVO.am-ը հաջող ուսումնական տարի է մաղթում բոլոր դպրոցականներին:
Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: